Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/2575/05/09
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/2575/05/09

Վճռաբեկ դատարանՎԴ/2575/05/0927 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Տեսչության հայցի ընդդեմ (Օթյակե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ 22.454.300 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 22.454.300 ՀՀ դրամ։ ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.12.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։ Վճռաբեկ բողոքի պատասխ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/2575/05/09

Նախագահող դատավոր՝ Գ.Ղարիբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/2575/05/09

2010թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի

դեմ՝ ըստ Տեսչության հայցի ընդդեմ (Օթյակե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ 22.454.300 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 22.454.300 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.12.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ, 41-րդ, 43-րդ հոդվածները, (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ

փաստարկներով.

Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Ընկերությունը 13.02.2009 թվականին ներկայացրել է 2008 թվականի 2-րդ եռամսյակի ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ, համաձայն որի՝ բյուջե վճարման ենթակա գումարը կազմել է 33.352.300 ՀՀ դրամ։ Նշված պարտավորությունն Ընկերությունը կատարել է, իսկ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքն Ընկերության համար որևէ արտոնություն չի սահմանել։ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքը հստակ սահմանում է հարկ վճարողներին և հարկվող շահույթը, շահութահարկ վճարողների շրջանակը, շահութահարկի արտոնությունները, հարկի հաշվարկման կարգը, վճարման ժամկետները։ Նշված օրենքի 41-րդ հոդվածով սահմանվում է շահութահարկից ազատելու և ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ։ Ընկերության համար հարկային օրենսդրությամբ նախատեսված որևէ արտոնություն սահմանված չէ։ Այսինքն՝ Դատարանն անտեսել է այն իրավական նորմերը, որոնցով օրենսդիրը սահմանում է օտարված գույքի համար ավելացված արժեքի հարկ և շահութահարկ վճարելու տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1607-ն որոշմամբ սահմանվել է Երևանի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ցանկը, որում ընդգրկվել է նաև Նալբանդյան 130 շենքի դիմաց գտնվող Ընկերության շինությունը և հողամասը (գ.թ. 57-59)։

2. (Անշարժ գույքի պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասինե 05.05.2008 թվականի պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետի, որի անունից հանդես է եկել (Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակե ՊՈԱԿ-ը,

փոխանցել է

սեփականության իրավունքով իրեն պատկանող Նալբանդյան 130 շենքի դիմաց գտնվող շինությունները և վարձակալության իրավունքով հողատարածքը, որի շուկայական արժեքը կազմել է 200.113.800 ՀՀ դրամ, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը (գ.թ. 54-56)։

3. Տեսչության հայցապահանջի հիմքում ընկած և հաշվարկված շահութահարկի գումարն առաջացել է (Անշարժ գույքի պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասինե 05.05.2008 թվականի պայմանագրի հետևանքով։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել

սեփականությունից,

բացառությամբ

դատական

կարգով`օրենքով

նախատեսված դեպքերի։

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր՝ Մինասյանը և Սեմերջյանը ըննդեմ Հայաստանի 23.06.2009 թվականի թիվ 22651/05 վճռի 67 կետով նշել է, որ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (օրենքով նախատեսված պայմաններովե արտահայտությունը առաջին հերթին պահանջում է մատչելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական նորմերի առկայություն, և երկրորդ՝ Պետության կողմից այդ իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի առկա ներպետական իրավական նորմին համապատասխան։ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահութահարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է։ Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտների

համար

հարկվող

օբյեկտ

է

համարվում

Հայաստանի

Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրu ստացվող հարկվող շահույթը։ Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է, իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից։

ՀՀ հողային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` պետության կամ համայնքների կարիքների համար քաղաքացիների և իրավաբանական անձանց հողամասերը կարող են վերցվել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` նախնական համարժեք փոխհատուցմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն` սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ։

(Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում։ Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը։ Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների

կողմից

այդ

կապակցությամբ

առաջացող

ֆինանսական

պարտավորությունները /հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ/ հատուցում է ձեռք բերողը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կատարվում է միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով։ Ընդ որում, օտարվող սեփականության

դիմաց

սեփականատիրոջը

վճարվում

է

համարժեք

փոխհատուցում։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի փաստերի համաձայն սեփականատիրոջ գույքը ոչ թե վաճառվում է նրա ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում՝ անձնական շահերից ելնելով, այլ իրացվում է պետության և հասարակության կարիքների դիմաց, վճարվելով փոխհատուցում, որը ոչ թե սեփականատիրոջ եկամուտն է, այլ գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքի դադարեցման դիմաց տրվող համարժեք փոխարինում։

Բացի այդ, սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում իրավացիորեն դրել է այն հանգամանքը, որ (Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ սեփականության օտարման հետ կապված առաջացող ֆինանսական պարտավորությունները, մասնավորապես` հարկերը հատուցում է ձեռքբերողը, հետևաբար, (Օթյակե ՓԲԸ-ն փոխհատուցման գումարից շահութահարկ չպետք է վճարի։ Բացի այդ, նշված օրենքով սահմանված սկզբունքներից է նաև, որ գերակա

հանրային շահից ելնելով սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

(Անշարժ գույքի պետության և հասարակության

կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասինե 05.05.2008 թվականի պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ստացված 200.113.800 ՀՀ դրամ գումարը շահութահարկով հարկման ենթակա չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող՝

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դատավորներ՝

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՎԴ/2575/05/09
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել