«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 13 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 29 մարտի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» հասարակական կազմակերպության անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված բողոքը,
ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի մարտի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» հասարակական կազմակերպության (այսուհետ Դիմող) անհատական դիմումը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետի և 12-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
2. 2023 թվականի մարտի 9-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի` թիվ Ա/0149-2023 գրությամբ (Դիմողն այն ստացել է փոստային ծառայության միջոցով 11.03.2023թ.) Դիմողը տեղեկացվել է, որ չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է` Օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև 1-ին կետի` «օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին»: Մասնավորապես դիմումին կից ներկայացված պետական տուրք վճարելու վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 28-ին վճարված թիվ 0078 վճարման հանձնարարագիրը պատշաճ չէ, քանի որ այն վճարվել է 900005016010 հաշվեհամարին, մինչդեռ 2023 թվականի հունվարի 3-ից Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված տուրքն անհրաժեշտ էր վճարել բացառապես 900005001608 հաշվեհամարին` Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվության համաձայն: Նույն գրությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ սույն տեղեկատվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում Դիմողը, դիմումը համապատասխանեցնելով վերոհիշյալ պահանջներին, վերստին կարող է այն ներկայացնել Սահմանադրական դատարան:
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 2023 թվականի մարտի 17-ի թիվ Ա/0171-2023 գրությամբ (Դիմողն այն ստացել է փոստային ծառայության միջոցով 21.03.2023թ.) Դիմողին տեղեկացրել է, որ 2023 թվականի մարտի 16-ին վերստին մուտքագրված գրությամբ (ուղարկվել է փոստային ծառայության միջոցով 2023 թվականին մարտի 11-ին) չի վերացվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի` 2023 թվականի մարտի 9-ի ելից թիվ Ա/0149-2023 գրությամբ նշված թերությունը, և 06.03.2023թ. անհատական դիմումը, 16.03.2023թ. գրությունը և կից փաստաթղթերը վերադարձվել են` միաժամանակ Դիմողին տեղեկացնելով, որ դիմումը վերադարձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Սահմանադրական դատարան (Դիմողն այն ստացել է փոստային ծառայության միջոցով 21.03.2023թ.):
4. 2023 թվականի մարտի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի անհատական դիմումը վերադարձնելու դեմ բողոքը (դիմումը հանձնվել է փոստային ծառայությանը 24.03.2023թ.):
5. Իր բողոքում Դիմողը նշել է, որ ներկայացված անհատական դիմումը վերադարձնելու մասին որոշումն իրավաչափ չէ, չի բխում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջներից, անհիմն կերպով իր վրա են դրվում պարտականություններ, որոնք կատարելու պահանջ Դիմողը չունի որևէ օրենքով և այլ իրավական ակտով: Դիմողը, հղում կատարելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թվականի հուլիսի 27-ի «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար» թիվ 238 հրամանի հավելված 1-ին, գտնում է, որ պետական տուրքը պետք է վճարվի 900005016010 հաշվեհամարին միաժամանակ նշելով, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու համար պետական տուրքը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից նշված հաշվեհամարին վճարելու պահանջ վերոնշյալ փաստաթուղթը չի սահմանում:
6. Ուսումնասիրելով դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված սույն բողոքը, դիմումին կից փաստաթղթերը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի համապատասխան գրությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. «Պետական տուրքի մասին» օրենքի «Պետական տուրքի գանձման օբյեկտները» վերտառությամբ 7-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է նաև դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար, 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-45-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 09.04.2018թ.) լրացվել է Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.» բովանդակությամբ «ա1» կետով: Նույն օրենքով «Պետական տուրքի մասին» օրենքը լրացվել է «Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9.1-ին հոդվածով, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանին վերաբերելի մասով պետական տուրքի գանձմանն առնչվող կարգավորումները տարանջատվել են, և անհրաժեշտություն է առաջացել պետական տուրքը վճարելու համար ունենալ առանձին հաշվեհամար: Հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի պետական և համայնքային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը և ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 2019 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ Ա/0884-2019 գրությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարին առաջարկելով բացել համապատասխան հաշիվ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների հետ կապված պետական տուրքը վճարելու համար: Ի պատասխան այդ գրության ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է 900005001608 «Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճենների (կրկնօրինակներ) տալու համար» հաշվեհամարը, որի պատասխանատու մարմին սահմանվել է Սահմանադրական դատարանը: Այս պայմաններում Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ղեկավարվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, դիմումն իրավաչափորեն վերադարձրել է դիմողին։ Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» հասարակական կազմակերպության` 2023 թվականի մարտի 6-ի անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված բողոքը մերժել։ Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
29 մարտի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
