Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 40 — Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 40AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 40 — Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 40. Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը 1. Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով : Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքնե

Ամբողջ Տեքստ

Հոդված 40. Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը 1. Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով : Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանք քննող դատավորների ցանկը :

2. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող գործերը բաշխվում և վերաբաշխվում են` ապահովելով գաղտնիությունը: (40-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց.

03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ.

09.06.22 ՀՕ-151-Ն, լրաց., փոփ.

23.12.22 ՀՕ-575-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել