Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-548 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 54 | ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ.Երևան 8 հոկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ` Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անահիտ Մակարյանը և Էդվարդ Տոնյանը դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ին) խնդրելով. «….

2. Որոշել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին»:

2. Արձանագրելով, որ դիմողներից Է. Տոնյանը` որպես բարեխիղճ ձեռքբերող, որպես պետության իրականացրած գործընթացներին վստահելու իրավունք ունեցող անձ, հրապարակային սակարկությունների արդյունքում ձեռք է բերել բնակարան, հետո այն վաճառել է դիմողներից Ա. Մակարյանին, որն էլ, իր հերթին, կատարել է բնակարանի վերանորոգում, ինչի արդյունքում բնակարանի գինն էականորեն ավելացել է, դիմողները գտնում են, որ վիճարկվող նորմում առկա է օրենսդրական բաց: Ըստ դիմողների` օրենսդրական բացը տվյալ դեպքում դրսևորվում է նրանում, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը չի նախատեսում նույն օրենքի 30-33-րդ հոդվածների խախտմամբ իրականացված հարկադիր աճուրդն անվավեր լինելու կանոնից որևէ բացառություն, մասնավորապես, այն դեպքերի համար, երբ աճուրդի հաղթողն ունի վստահության պաշտպանության իրավունք: Ըստ դիմողների նշված օրենսդրական բացը հակասում է Սահմանադրության 1-ին, 79-րդ հոդվածներին և խախտում է իրենց սեփականության սահմանադրական իրավունքը:

3. Ելնելով Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

5. առկա է դատարանի վերջնական ակտը,

6. դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,

8. դիմումը հիմնավորված է,

9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի դիմումի հիման վրա «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

8 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-54

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-54
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել