Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1038 — Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագիրը չի դադարել դրանում հետագա մասնակ
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1038AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1038 — Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագիրը չի դադարել դրանում հետագա մասնակ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1038. Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագիրը չի դադարել դրանում հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին մասնակիցներից որևէ մեկի դիմումի հիման վրա կամ պայմանագրի լուծման մասին մասնակիցներից մեկի պահանջով, անձը, ում մասնակցությունը պայմանագրում դադարել է, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև պայմանագրում նրա մասնակցության ժ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1038. Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագիրը չի դադարել դրանում հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին մասնակիցներից որևէ մեկի դիմումի հիման վրա կամ պայմանագրի լուծման մասին մասնակիցներից մեկի պահանջով, անձը, ում մասնակցությունը պայմանագրում դադարել է, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև պայմանագրում նրա մասնակցության ժամանակահատվածում ծագած ընդհանուր պարտավորությունների համար այնպես, ինչպես պատասխանատվություն կկրեր, եթե նա մնար համատեղ գործունեության մասնակից: Հոդված 1038 1 . Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները 1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիների կողմից համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Համատեղ գործունեության պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե, պայմանագրի համաձայն, մասնակիցների կողմից պետք է ներդրվեն անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից, իսկ պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:

3. Պարզ գրավոր ձևով (առանց նոտարական վավերացման) կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատել համայնքի ղեկավարը:

4. Համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք կամ այլ ներդրման) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, ավանդի օգտագործման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող և մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը (պայմանագրով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույք նախատեսված լինելու դեպքում) իրականացնող անձինք և նրանց անձնագրային տվյալները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաև օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:

5. Համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Համատեղ գործունեության պայմանագիրը չի լուծվում, կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրի կողմ մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը: (1038 1 -ին հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-243-Ն) ՅՈԹԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ Գ Լ ՈՒ Խ 56 ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել