ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.4 — Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից տեղեկությունների տրամադրումը 1.
Ամփոփում
Հոդված 443.4. Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից տեղեկությունների տրամադրումը 1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում նախորդ տարվա բոլոր հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ձևաչափը և դրա լրացման
Ամբողջ Տեքստ
Հոդված 443.4. Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից տեղեկությունների տրամադրումը 1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում նախորդ տարվա բոլոր հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ձևաչափը և դրա լրացման կարգը սահմանվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով:
2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով նախատեսված պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում տվյալ օրացուցային տարում հաշվետու հաշիվներ չբացահայտվելու դեպքում ֆինանսական հաստատությունը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում զրոյական հաշվետվություն՝ հարկային մարմնի սահմանած կարգով և ձևով:
3. Ֆինանսական հաստատության՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ստուգման ընթացակարգը սահմանվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
