ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 1. Ամանոր և Սուրբ ծննդյան տոներ Ամանոր և Սուրբծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն), ոչ աշխատանքային օրեր: Հոդված 2. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 3. Բանակի օր Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 4. Մեսրոպ Մաշտոցի օր Մեսրոպ Մաշտոցի օր՝ նշվում է փետրվարի 17-ին: Հոդված 5. Մայրենի լեզվի օր Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին: Հոդված 6. Սուրբ Վարդանանց տոն Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը: Հոդված 7. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայերի ջարդերի զոհերի հիշատակի օր Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայերի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին: Հոդված 8. Կանանց միջազգային օր Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 9. Մայրության և գեղեցկության տոն Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին: Հոդված 10. Հայ կինոյի օր Հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին: Հոդված 11. Հարկ վճարողի օր Հարկ վճարողի օր՝ նշվում է ապրիլի 19-ին: Հոդված 12. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի օրվա հետ համընկնելու դեպքում նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Հոդված 14. Աշխատանքի օր Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 15. Երկրապահի օր Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին: Հոդված 16. Հաղթանակի և խաղաղության տոն Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 17. Ընտանիքի օր Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին: Հոդված 18. Ուսանողների և երիտասարդների օր Ուսանողների և երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին: Հոդված 19. Հանրապետության տոն Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 20. Երեխաների իրավունքների պաշտպանության օր Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին: Հոդված 21. Սուրբ Էջմիածնի տոն Սուրբ Էջմիածնի տոն՝ նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո: Հոդված 22. Բռնադատվածների հիշատակի օր Բռնադատվածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 14-ին: Հոդված 23. Հայրերի օր Հայրերի օր՝ նշվում է հունիսի 17-ին: Հոդված 24. Սահմանադրության օր Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 25. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է օգոստոսի 3-ին: Հոդված 26. Նավասարդ Նավասարդ՝ ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր՝ նշվում է օգոստոսի 11-ին: Հոդված 27. Պետական խորհրդանիշների օր Պետական խորհրդանիշների օր՝ նշվում է օգոստոսի 23-ին: Հոդված 28. Գիտելիքի և դպրության օր Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին: Հոդված 29. Երևանի և մարզերի օրեր Երևանի և մարզերի օրեր՝ նշվում են սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր հետևյալ հերթականությամբ. Գեղարքունիքի օր, Շիրակի օր, Արմավիրի օր, Արարատի օր, Երևանի օր, Արագածոտնի օր, Լոռու օր, Տավուշի օր, Սյունիքի օր, Կոտայքի օր, Վայոց ձորի օր: Հոդված 30. Անկախության տոն Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 31. Ուսուցչի օր Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին: Հոդված 32. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հոդված 33. Թարգմանչաց տոն Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Հոդված 34. Տեղական ինքնակառավարման օր Տեղական ինքնակառավարման օր՝ նշվում է նոյեմբերի 10-ին: Հոդված 35. Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայման օր Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայման օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին: Հոդված 36. Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային օր Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին: Հոդված 37. Մեռելոց օրեր Մեռելոց օրեր են համարվում Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող օրերը։ Տաղավար տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Խաչվերաց։ Հոդված 38. Այլ տոների և հիշատակի օրերի սահմանման կարգը Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ Կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: Հոդված 39. Ոչ աշխատանքային օրերի սահմանման կարգը Բացառիկ նշանակության իրադարձությունների առթիվ կամ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված Կառավարությունը կարող է սահմանել ոչ աշխատանքային օրեր: Հոդված 40. Ազգային փոքրամասնությունների ազգային տոները և հիշատակի օրերը Ազգային փոքրամասնություններին պատկանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:»։ Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-345-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-345-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-345-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.06.2001, ՀՕ-200 24.06.2001, ՀՕ-200 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-345-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
