ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 263 — Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը (վերնագիրը փոփ. 01.03.11 ՀՕ-69-Ն) 1. Պոռնկագրական նյութեր կամ առար
Ամփոփում
Հոդված 263.Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը (վերնագիրը փոփ. 01.03.11 ՀՕ-69-Ն) 1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 263.Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը
(վերնագիրը փոփ. 01.03.11 ՀՕ-69-Ն)
1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
(263-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.06 ՀՕ-256-Ն, 01.03.11 ՀՕ-69-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
