Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կատարման առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կատարման առանձնահատկությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 90. Հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կատարման առանձնահատկությունները 1. Քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտության դեպքում ստեղծվում է մանկան տուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի մանկան տանը կարող է տեղավորել իր մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին շփվել նրա հետ՝ առանց սահմանափակման։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակու

Ամբողջ Տեքստ

Հոդված 90. Հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կատարման առանձնահատկությունները 1. Քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտության դեպքում ստեղծվում է մանկան տուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի մանկան տանը կարող է տեղավորել իր մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին շփվել նրա հետ՝ առանց սահմանափակման։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։

2. Դատապարտյալի համաձայնությամբ նրա մինչև երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականի, ինչպես նաև հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձի խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո դատապարտյալի ընտրությամբ տեղափոխվել պետական կամ այլ հաստատություն կամ ազգականի մոտ։

3. Քրեակատարողական հիմնարկին կից մանկան տանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կարող է մանկան տանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատժի ավարտին մնացել է երեք տարուց ոչ ավելի ժամանակ։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երկարաձգման դեպքում դատապարտյալը մինչև իր պատժի ավարտն օգտվում է մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսված իրավունքներից: Գ Լ ՈՒ Խ 18 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել