Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88 — Փորձաքննություն անցկացնելու կարգը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 88 — Փորձաքննություն անցկացնելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 88. Փորձաքննություն անցկացնելու կարգը 1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները։ Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն փորձագետների հանձնաժողովը: 2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խո

Ամբողջ Տեքստ

Հոդված 88. Փորձաքննություն անցկացնելու կարգը 1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները։ Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն փորձագետների հանձնաժողովը:

2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների հանգելու դեպքում տալու միասնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։

3. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է անհապաղ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։

4. Փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, և դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հարկադիր կատարման դիմումն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունն իրականացնում է անձամբ։

6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն: (88-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել