Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 341 — Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 341AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 341 — Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 341. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում (վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն ) 1. Եթե դատարանն առանց քննության է թողել հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով: 2. Եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև այն դատավճռի

Ամբողջ Տեքստ

Հոդված 341. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում (վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն ) 1. Եթե դատարանն առանց քննության է թողել հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:

2. Եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց լուծման: Ժամանակը, որի ընթացքում վաղեմությունը կասեցվել էր, չի հաշվվում հայցային վաղեմության ժամկետի մեջ: Ընդ որում, եթե ժամկետի մնացած մասը վեց ամսից պակաս է, այն երկարաձգվում է մինչև վեց ամիս: (341-րդ հոդվածը փոփ., խմբ.

09.06.22 ՀՕ-180-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել