ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Կրթական ծրագրերը 1.
Ամփոփում
Հոդված 10. Կրթական ծրագրերը 1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են` 1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ). 2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ). 3) բարձրագույն կրթության կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ): 2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 10. Կրթական ծրագրերը 1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են` 1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ). 2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ). 3) բարձրագույն կրթության կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):
2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը: Հանրակրթական հիմնական ծրագրերն են` 1) նախադպրոցական. 2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ). 3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ). 4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
3. Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը: Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են` 1) արհեստագործական. 2) միջին մասնագիտական. 3) բարձրագույն: 4) (կետն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-286-Ն ) 4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական և մասնագիտական հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակով:
5. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն: (10-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, փոփ., լրաց., խմբ.
22.05.24 ՀՕ-251-Ն, խմբ., փոփ.
11.09.25 ՀՕ-286-Ն ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
