ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 385 — Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը 1. Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերը՝ պատժվում են տուգա
Ամփոփում
Հոդված 385.Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը 1. Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցներով կամ բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 385.Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը
1. Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցներով կամ բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձինք են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
