ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 297 — Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը 1. Անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վ
Ամփոփում
Հոդված 297.Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը 1. Անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, եւ եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Անտառներ,
Ամբողջ Տեքստ
Հոդված 297.Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը
1. Անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, եւ եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
(297-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
