«ՏԱՐՈՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.1-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 հուլիսի 2017թ. ՍԴԱՈ - 43 | «ՏԱՐՈՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.1-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՏԱՐՈՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-
ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.1-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Տարոն Պեպանյանի դիմումի հիման վրա`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում, գտնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 69-րդ հոդվածին, խնդրել է այն ճանաչել հակասահմանադրական:
Դիմողը նշում է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1- րդ հոդվածի 2.1-րդ կետի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Դիմողը որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1082 որոշումը, համաձայն որի «հակասահմանադրական է ճանաչվել 50.000 դրամ տուգանքը 270 ժամ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ նորմը»: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողն արձանագրում է, որ դատական ակտը, որով մարդու համար սահմանվում է պատիժ կամ, ավելի ճիշտ, մեկ պատժատեսակը փոխարինվում է մեկ այլ պատժատեսակով, ՀՀ օրենսդրությամբ չի հանդիսանում գործն ըստ էության լուծող դատական ակտ, և անձը զրկվում է տվյալ դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերաքննության կարգով բողոքարկելու, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանի միջոցով վիճարկելու իրավունքից:
Ըստ այդմ էլ, դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6- րդ հոդվածի 10.1-րդ կետը` առկա ձևակերպմամբ, վտանգում է անձի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, քանի որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Դիմողը նաև նշում է, որ ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածով սահմանված է, որ հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և դիմողի փաստարկների վերլուծությունից հետևում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է այն հարցը, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումն իրավակիրառական պրակտիկայի շրջանակներում որակվել է որպես գործն ըստ էության չլուծող դատական ակտ, ինչը հանգեցրել է դիմողի` նոր հանգամանքի հիմքով տվյալ դատական ակտը բողոքարկելու իրավունքի ենթադրյալ խախտման:
ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 6- րդ կետը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում անհատական դիմում կարող է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Միաժամանակ, նշված օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը վկայակոչում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր առնչությամբ կայացված դատական ակտի վիճարկման հնարավորություններն սպառելու հանգամանքը։ Նույն օրենքի 69- րդ հոդվածի 12-րդ մասն անհատական դիմումի հիման վրա օրենքի դրույթի սահմանադրականության գնահատման հարցը կապում է դիմողի առնչությամբ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով վերանայելու հնարավորության հետ։
Ինչպես Սահմանադրական դատարանում անհատական դիմումի ընդունելիության պայմանները, մասնավորապես, իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու պահանջը, այնպես էլ դիմողի համար վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքները վկայում են այն մասին, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։
3. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ իր իրավունքները պաշտպանելու նպատակով 2016 թվականի մարտի 22-ին դատապարտյալ Տ. Պեպանյանը և վերջինիս ներկայացուցիչ Ռ. Կոնինյանը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի ապրիլի 23- ի ՍԴՈ-1082 և ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՍԴ/0001/15/13 որոշումները, ներկայացրել են վերաքննիչ բողոք` խնդրելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին նոր հանգամանքների հիմքով վերանայել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 25-ի որոշումը, որով տուգանքը փոխարինվել էր 270 ժամ հանրային աշխատանքներով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ դատապարտյալ Տ. Պեպանյանի և վերջինիս ներկայացուցիչ Ռ. Կոնինյանի հիշյալ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության 376.1-րդ հոդվածի 2.1-րդ կետի համաձայն` նոր հանգամանքի հիմքով վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, մինչդեռ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետում թվարկված` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի շարքում բացակայում է տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատական ակտը:
Դիմողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 13-ի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկել: Այն հանգամանքը, որ դիմողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 13-ի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկել, վկայում է այն մասին, որ ըստ էության դիմողն այլևս չի ունեցել նոր հանգամանքի հիմքով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 25-ի որոշումը վերանայելու անհրաժեշտություն:
Այդ մասին է վկայում դիմումին կից` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ` 2016 թվականի օգոստոսի 10-ի որոշումը, որի նկարագրական մասում մեջբերված է դիմողի ներկայացուցչի բացատրությունն այն մասին, որ, ինչպես նշել է դիմողի ներկայացուցիչը, իրականում դատապարտյալի դիմումի մեջ ընդհանուր իրավասության դատարանի որոշում վերանայելու վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացվել, այլ ընդամենը հարց է բարձրացվել ՍԴՈ-1082 որոշման հիման վրա դատապարտյալին պատժի կրումից ազատելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի օգոստոսի 10-ի որոշման մեջ դիմողի կողմից վիճարկվող նորմի վկայակոչմանը, ապա Սահմանադրական դատարանի գնահատմամբ` այդպիսի վկայակոչումը չի կարող հանդիսանալ վիճարկվող նորմի կիրառում, քանի որ դիմողի համար իրավական հետևանքներ առաջացրել է ոչ թե վիճարկվող նորմի վկայակոչումը, այլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ 2016 թվականի ապրիլի 13-ի` օրինական ուժի մեջ մտած որոշման վկայակոչումը: Նման պարագայում Սահմանադրական դատարան դիմելով կոնկրետ վերահսկողության սուբյեկտից դիմողն ըստ էության վերածվել է վերացական վերահսկողության սուբյեկտի, մինչդեռ իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ըստ ՀՀ օրենսդրության, վերացական վերահսկողության սուբյեկտ չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 7-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
«Տարոն Պեպանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 հուլիսի 2017 թվականի
ՍԴԱՈ-43
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հուլիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-43
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
