ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 9. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ 1. Ադմինիստրացիայի ղեկավարն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի նկատմամբ կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: 2. Ադմինիստրացիայի ղեկավարի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը` ա) ժամանակավորապես կամ անժամկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 9. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ 1. Ադմինիստրացիայի ղեկավարն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի նկատմամբ կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ադմինիստրացիայի ղեկավարի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը` ա) ժամանակավորապես կամ անժամկետ ազատում է նրան բանկի ադմինիստրացիայի ղեկավարի պարտականությունների կատարումից, և (կամ)` բ) ուժը կորցրած է ճանաչում ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայականը: Կենտրոնական բանկի վերոհիշյալ որոշումն ադմինիստրացիայի ղեկավարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով, եթե միայն այն կայացվել է սույն օրենքով սահմանված ընթացակարգերի խախտմամբ: Որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
3. Ադմինիստրացիայի ղեկավարն անձնական գույքային պատասխանատվություն է կրում իր ոչ օրինաչափ և (կամ) ռիսկային գործողությունների հետևանքով բանկին պատճառած վնասի համար: ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
