«ԴԻԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | «ԴԻԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 մարտի 2010թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ն 15.03.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 216-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների սահմանադրականությունը։
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210 հոդվածի 1-ին մասը, 216 հոդվածի 2-րդ մասը` իրավական անորոշության պատճառով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, 3 հոդվածի, 8 հոդվածի 1-ին մասի, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 43 հոդվածի, իսկ 216 հոդվածի 2-րդ մասը՝ նաև ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր»:
3. Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացնում է հետևյալ հիմնավորումները. «…վիճարկվող նորմերը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, քանի որ դրանցում բացահայտված չեն «սահմանափակ օգտագործման» և «իր նշանակությանը համապատասխան» հասկացությունները, որոնք միայն տվյալ պարագայում կարող են ընկած լինել սեփականության իրավունքի սահմանափակման հիմքում»։ «…օրենսդիրը պարտավոր է տալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «իր նշանակությանը համապատասխան» հասկացության այն նվազագույն չափորոշիչները, որոնք կերաշխավորեին տվյալ հողամասի սեփականատիրոջ և հարակից հողամասի սեփականատիրոջ կողմից իրենց հողամասերի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի միաժամանակյա ազատ իրականացումը»:
Դիմողը նշում է նաև, որ նշված հասկացությունը սերտորեն կապված է նաև նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ «սահմանափակ օգտագործման» հասկացության հետ։ Այս դեպքում ևս օրենսդիրը պարտավոր է տալ այդ հասկացության այն նվազագույն չափորոշիչները, որոնց պայմաններում ուրիշի հողամասից օգտվելը չի վնասի մյուս սեփականատիրոջ՝ իր հողամասը դրա նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունքին։
Ըստ դիմողի` օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «իր նշանակությանը համապատասխան» հասկացությունը վիճարկելի է նաև անկախ դրա իրավական անորոշությունից և սահմանադրաիրավական բովանդակությունից, քանի որ այն ինքնին ավելորդ հասկացություն է և անկախ իր իրավական որոշակիությունից` խոչընդոտում է սերվիտուտ պահանջող սեփականատիրոջ սեփականության իրավունքի անարգել իրականացմանը։
Դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի վերլուծությունը` իրավակիրառ պրակտիկայով պայմանավորված դրա իրավական բովանդակությամբ հանդերձ, վկայում է, որ հոդվածը հնարավորություն է ընձեռում ցանկացած պարագայում, եթե անգամ դատարանը հաստատում է այն փաստը, որ սերվիտուտը տվյալ դեպքում անհրաժեշտ է, դադարեցնել սերվիտուտը, քանի որ սերվիտուտի իրավունքի իրացմամբ բոլոր դեպքերում հարակից կամ մեկ այլ հողամասի սեփականատիրոջ իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են, իսկ երկու տարբեր սեփականատերերի շահերի հնարավոր բախման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված չեն։
4. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ.
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ
սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա
սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի գործը ընդունել քննության և որպես պատասխանող ներգրավել ՀՀ Ազգային Ժողովին։
Նախագահող՝
Անդամներ՝
ԴԱՏԱՐԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱ
ԹՅՈՒՆ
ՆԱԴՐԱԿԱՆ
2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
