ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ուսանող» բառից հետո լրացնել «(կուրսանտ, ունկնդիր)՝» բառերով: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «ռազմական» բառից հետո լրացնել «(ռազմաբժշկական)» բառով: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով: Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է պայմանագիր` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում` 1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «ռեկտորը» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետը)» բառերով, իսկ «պրոռեկտորները» բառից հետո՝ «(ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալները)» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Ռազմաուսումնական հաստատության պետի (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռազմաուսումնական հաստատության պետն իրականացնում է ռազմաուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:».
3) 8-րդ մասը «դեկանի» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի» բառերով, իսկ «վարիչի» բառից հետո՝ «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի)» բառերով: Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ուսանողները» բառից հետո լրացնել «(կուրսանտները, ունկնդիրները)» բառերով: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «ասիստենտ» բառից հետո լրացնել «, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ֆակուլտետի պետ, ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ» բառերով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-100-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-100-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.11.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.984 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.09.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.10.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.11.2013 Հիմնական ակտ 30.09.2013, ՀՕ-100-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2004, ՀՕ-62-Ն 14.12.2004, ՀՕ-62-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-100-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
