Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՈՎՍԵՓ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՈՎՍԵՓ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2831 օգոստոսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 օգոստոսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 28 | ՀՈՎՍԵՓ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 օգոստոսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Հ. Դանիելյանի

Ռ. Պապայանի

Քննության առնելով քաղաքացի Հովսեփ Գալստյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հովսեփ Գալստյանը 2010թ. օգոստոսի 11-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. Դիմողը, մատնանշելով և վերլուծելով վիճարկվող դրույթի իր կարծիքով անհամապատասխանությունը նույն օրենքի այլ դրույթներին, իրավաբանորեն չի հիմնավորել դրա հակասահմանադրականությունը, մինչդեռ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների դիմողը պետք է ներկայացնի անհրաժեշտ հիմնավորումներ վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ:

2. Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած դիրքորոշման եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմողն իրավաբանորեն պատշաճ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։ Հետևաբար, առկա է դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով, 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Հովսեփ Գալստյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

31 օգոստոսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-28

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 օգոստոսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-28
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել