Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 272 — Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 272AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 272 — Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 272. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները 1. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Եթե այլ դեպքերում մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են: 2. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ հետագա

Ամբողջ Տեքստ

Հոդված 272. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները 1. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Եթե այլ դեպքերում մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են:

2. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով:

3. Դատական նիստն առանց մեղադրյալի մասնակցության կարող է անցկացվել սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով, 271-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

4. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։

5. Դատական նիստը չի կարող անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել