Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 300 — Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է` - հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10).
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 300AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 300 — Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է` - հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10).

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 300. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է` - հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10). - ստուգել գունդ ժամանողների անձը վկայող փաստաթղթերը, մեկանգամյա անցաթղթեր դուրս գրել այն անձանց թույլտվությամբ, որոնց ցուցակը հաստատված է գնդի հրամանատարի կողմից, ինչպես նաև գնդի հերթապահի ցուցումով. - գնդի հերթապահին զեկուցել այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի ճշտությանը ինքը կասկածում է. - ժամկետային

Ամբողջ Տեքստ

Հոդված 300. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է` - հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10). - ստուգել գունդ ժամանողների անձը վկայող փաստաթղթերը, մեկանգամյա անցաթղթեր դուրս գրել այն անձանց թույլտվությամբ, որոնց ցուցակը հաստատված է գնդի հրամանատարի կողմից, ինչպես նաև գնդի հերթապահի ցուցումով. - գնդի հերթապահին զեկուցել այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի ճշտությանը ինքը կասկածում է. - ժամկետային ծառայության զինծառայողներին չթույլատրել գնդի տարածքից դուրս գալ առանց դրա իրավունքը տվող փաստաթղթի, սահմանված ձևով հագնված չլինելու դեպքում կամ թափթփված տեսքով, իսկ հետիոտն շարքով գնացող խմբերին գիշերային ժամերին` առանց շարքի սկզբում և վերջում ազդանշանային լապտերների, իսկ ցերեկային ժամերին` առանց ազդանշանային դրոշակների. - գտնվել հսկիչ-անցագրային կետում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել օգնականներից մեկին. - հսկել իր օգնականների ծառայության կատարման ճշտությունը. - գնդի հրամանատարի կամ նրա տեղակալների ժամանման դեպքում դիմավորել նրանց և ներկայանալ: (300-րդ հոդվածը փոփ.

01.06.06 ՀՕ-127-Ն, 14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել