ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլ իսի 6- ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածում «201-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի)» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 224.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալվածներին պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված` ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում:
2. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրի պետը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը:»։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-332-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-332-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.10.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.10.2022 Հիմնական ակտ 06.07.2022, ՀՕ-332-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-332-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
