ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 440 — Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը պարտականությունները կատարում է 310, 311 հոդվածներին համապատասխան: Բացի այդ, նա պարտավոր է` - անձնակազմը վագոն նստեցնելիս կամ
Ամփոփում
Հոդված 440. Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը պարտականությունները կատարում է 310, 311 հոդվածներին համապատասխան: Բացի այդ, նա պարտավոր է` - անձնակազմը վագոն նստեցնելիս կամ վագոնից իջեցնելիս` տեղադրել ձեռնասանդուղք (հանովի շարժական սանդուղք) և հանել դռան փականքը, իսկ նստեցումն ու իջեցումը ավարտելուց հետո հավաքել ձեռնասանդուղքը (հանովի շարժական սանդուղքը) և տեղադրել դռան փականքը. - նստեցումից հետո ստուգել մարդկանց առկայությունը
Ամբողջ Տեքստ
Հոդված 440. Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը պարտականությունները կատարում է 310, 311 հոդվածներին համապատասխան: Բացի այդ, նա պարտավոր է` - անձնակազմը վագոն նստեցնելիս կամ վագոնից իջեցնելիս` տեղադրել ձեռնասանդուղք (հանովի շարժական սանդուղք) և հանել դռան փականքը, իսկ նստեցումն ու իջեցումը ավարտելուց հետո հավաքել ձեռնասանդուղքը (հանովի շարժական սանդուղքը) և տեղադրել դռան փականքը. - նստեցումից հետո ստուգել մարդկանց առկայությունը և զեկուցել վագոնի (նավի մարդատար շինության) ավագին կամ զինվորական անձնախմբի պետին. - անձնակազմին թույլ չտալ վագոնից (նավի մարդատար շինությունից) դուրս գալ սահմանված համապատասխան հրամանը կամ ազդանշանը տրվելուց առաջ և ըստ սահմանված ձևի հագնված չլինելու դեպքում. - հետևել վառարանները վառելուն և հրդեհային անվտանգության պահանջների պահպանմանը, ինչպես նաև բաքերում և դույլերում ջրի առկայությանը, բեռնաթափումից առաջ դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը. - մաքրել վագոնը (նավի մարդատար շինությունը, օդանավի սրահը). - հետևել սարքավորման և գույքի անվթարությանը (անվնասությանը). - հետևել զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի և զինվորական էշելոնի հերթապահի ազդանշաններին և հրամաններին. - թույլ չտալ վագոններից դուրս կախվել, հենվել դռան փականքներին և դրսի կողմից գտնվել դռնախորշում, նստել կամ կանգնել վագոնի դռնախորշում. - հետևել, որպեսզի վագոնում բացվեն այն դռները, որոնք մատնանշված են զինվորական էշելոնի պետի կողմից. - թույլ չտալ վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս նետել աղբ, կերակրի մնացորդներ և այլն: Գ Լ ՈՒ Խ 13 (գլուխը լրաց.
14.04.11 ՀՕ-124-Ն) ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
