Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174 — Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174 — Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 174. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը 1. Առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ համապատասխան իրավասություն ունեցող պետական այլ մարմնի իրավասու ծառայողը` քննիչին փոխանցելու նպատակով, կամ անմիջականորեն քննիչը: 2. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը շարադրվում է գրավոր` առաջին դեմքով: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած անձի անունը, հայրանունը, ազգանունը,

Ամբողջ Տեքստ

Հոդված 174. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը 1. Առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ համապատասխան իրավասություն ունեցող պետական այլ մարմնի իրավասու ծառայողը` քննիչին փոխանցելու նպատակով, կամ անմիջականորեն քննիչը:

2. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը շարադրվում է գրավոր` առաջին դեմքով: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության հասցեն, ստորագրությունը, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:

3. Այն դեպքում, երբ լրացել է հաղորդում ներկայացրած անձի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին, որը հաստատում է իր ստորագրությամբ: Այսպիսի նախազգուշացում ստորագրությամբ արվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը ներկայացրել է նախապես շարադրված գրավոր հաղորդում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել