ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 40 — Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը 1.
Ամփոփում
Հոդված 40. Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը 1. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պահից` Կարգավորող հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը, քննարկում է լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը և ընդունում հայտը բավարարելու կամ մերժելու որո
Ամբողջ Տեքստ
Հոդված 40. Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը 1. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պահից` Կարգավորող հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը, քննարկում է լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը և ընդունում հայտը բավարարելու կամ մերժելու որոշում:
2. Լիցենզիայի պայմանները սահմանում է Կարգավորող հանձնաժողովը։
3. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում՝ ելնելով հետևյալ չափանիշներից. 1) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը սեփականության իրավունքով լիցենզավորվող անձին պատկանելու դեպքում` մինչև 25 տարի ժամկետով. 2) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրով նախատեսված ժամկետով։
4. Լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը սահմանվում են լիցենզիայով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
