Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ստեփանյան — ԵԴ/0773/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ստեփանյան — ԵԴ/0773/01/21

Վճռաբեկ դատարանԵԴ/0773/01/2125 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՇ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՃՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15993620 քրեական գործը, որը 2020 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վահրամ Վագիֆի Հո

Ամբողջ Տեքստ

ՀԱԽ 22. ԵԴ/0773/01/21

/7 ՏՅԱ -Վ ի,

(ԱԽՆ

լի Բաթ: ՀՆ

Տ ԱԱՀ 1

ՀՀԶՅԱղՈՒՑ7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Դ.Շարությունյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան

դատավորներ՝ Ա.Բեկթաշյան

Ա.Մաթնոսյան

25 հոկտեմբերի 2024 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

քարտուղարությամբ՝ Գ.ՔՈԼՈՋՅԱՆԻ

մասնակցությամբ՝

մեղադրյալ Գ.ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

պաշտպան Ն.ԿՈՒՑԱՆՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2Լի որոշման դեմ մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի ն նրա պաշտպան Ն.Կուցանյանի վճռաբեկ բողոքը՝

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՃՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15993620 քրեական գործը, որը 2020 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ:

2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վահրամ Վագիֆի Հովսեփյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 2021 թվականի հունվարի 25-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.Լ-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13167521 քրեական գործը, 2021 թվականի փետրվարի 25-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի Լին մասով հարուցված թիվ 13107021 քրեական գործը ն 2021 թվականի ապրիլի 2Լ-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1րդ հոդվածի 1Լին մասով հարուցված թիվ 13127521 քրեական գործը թիվ 15993620 քրեական գործին միացնելու ն նախաքննությունը 15993620 համարով շարունակելու մասին:

2021 թվականի մարտի 2-ի որոշմամբ Գարեգին Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ Գարեգին Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննության մարմնի 2021 թվականի մայիսի 3Լի որոշմամբ

Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի

բացակայության հիմքով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Վահրամ Վագիֆի Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով

3

քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի

բացակայության հիմքով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գ.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել, փոփոխվել է ն վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

2021 թվականի հունիսի 1Լին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի

դատավճռով Գ.Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Գարեգին Ստեփանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վճովկլ է նան իրեղեն ապացույց ճանաչված արնանման հետքեր

պարունակող խծուծները, պահել քրեական գործի հետ՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակահատվածում: Տուժող Վահրամ Հովսեփյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: Դատավարական ծախսերի ն գույքի վրա դրած կալանքի հարցը համարվել է լուծված:

3. ` Նշված դատավճռի դեմ տուժող Վահրամ Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ բողոքը մասնակի բավարարել է. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը` ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ն փոփոխել է՝ Գ.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել է ն վերջնական պատիժ է թողել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4

4 Վերաքննի :»դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ

Գ.Ստեփանյանը ն նրա պաշտպան Ն.Կուցանյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է բողոքի քննության բանավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակների պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական ն քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

5.. Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետնության է հանգել Գ.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով:

Ըստ բողոք բերած անձանց՝ Վերաքննիչ դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներ պետք է հաշվի առներ այն, որ Գ.Ստեփանյանը զղջացել է կատարած արարքի համար, ընդունել է առաջադրված մեղադրանքը, նախկինում դատապարտված չի եղել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի, 2021 թվականի հունիսի 29-ին եղել է ամուսնալուծված, չի աշխատել:

Բողոքի հեղինակները նան նշել են, որ ամբաստանյալը 2023 թվականի նոյեմբերի 13-ին ամուսնացել է, 2023 թվականի դեկտեմբերի Լից գրանցված աշխատող է:

Հետնաբար, վերոգրյալի հիման վրա բողոքաբերները եկել են հետնության, որ Գ.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով հնարավոր էր հասնել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

5.2. Բացի այդ, բողոքի հեղինակները նշել են, որ 2023 թվականի դեկտեմբերի 29ին մեղադրյալ Գ.Ստեփանյան ն տուժող Վ.Հովսեփյաանը, նոտարական վավերացմամբ կնքել են հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ տուժողը հաշտվել է մեղադրյալի հետ, մեղադրյալի դեմ բողոք ն պահանջ չունի, իսկ մեղադրյալը նշել է, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը ն զղջում է կատարած արարքի համար:

5

6. Վերոգրյալ հիմնավորումներով, նկատի ունենալով, որ Գ.Ստեփանյանը առաջին անգամ է հանցանք կատարել, նախկինում դատապարտված չի եղել, նրա արարքը միջին ծանրության հանցանք է, բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը ն Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2Լի որոշումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(...) Վերոգրյալ ապացույցների հիման վրա Դատարանը հաստատված է համարում հետեյալ փաստական հանգսւմեունքները, մաւսնավորապես.

- 2020 թվականի նոյեմբերի 28-ին, ժամի 17:40-ի սահմաններում Վահրաւմ: Հռվսեփյանը, իր վարած «Տոյորա Վիթս» մակնիշի 35 414 228 հաշվառման համարանիշի ավտոմնքենայով, կնոջ` Վիկտորիա Հովսեփյանի ն մանկահասակ երեխայի հետ, նրթնեկել է Երնան քաղաքի «Բրազիլիայի» հրապարակի շիջակայքում, որի ընթացքում ցանկացել է վերադասավորվել ճանապարհի երթնեկելի աջ գոտի, սակայն ճանապարհային նշված գոտիով երթնեկող «Օպել» մակնիշի 36 ՏԱԼ 382 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գարեգին Ստեփանյանը, չզիջելով ճանապարհը, ձայնային ազդանշան է տվել ուղղված Վահրամ Հովսեփյանին ն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:

- Որոշ ժամանակ անց` ժամր 17:50-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Ջիովաննի» խանութի դիմաց Վահրամ Հովսեփյանը մոտեցել է Գարեգին Ստեփանյանին են պարզաբանում պահանջել հիր հասցեին հնչեցրած հայհոյանքների վերաբերյալ միաժամանակ հորդորելով չվիրավորել իր ինքնասիրությունը:

- Գարեգին Ստեփանյանը, հիշյալ չնչին առիթն օգտագործելով, վիճաբանել է Վահրամ Հովսեփյանի հետ՝ վերջինիս հասցեին հնչեցնելով «ինչի ինքնասիրություն ունես» արտահայտությունը, ինչից հետո ակսվել է քաշքշուկ, հնչել

6

են հայհոյանքներ, ապա` արհամարելով ու հակադրվելով վերջինիս կողմից իր վարքազծի վերաբերյալ արված օրինական դիտողություններին, սեփական անձի առավելություններն ընդզծելու մոլուցքով փարված, խուլիգանական դրդումներով, Գարեգին Ստեփանյանը իր մոր առկա ասր կփտող-ժաւկող գործիքով մի քանի անգամ դիտավորությամի հարվածներ է հասցրել Վահրամ Հովսեփյանի մարմնի տարբեր հապտվածներին՝ վերջինիս առողջության, պատճառելով միջին ծանրության վնաս՝ կրծքավանդակի, որովայնի չթափանցու, ծախ բազկի ծակած- կվտած վերքերի, ձախից 9-րդ կողոակրի կոփրվածքի ձներով:

- Գարեգին Ստեփանյանը բնութագրվում է բացառապես դրական, խնամքին են գտնվում երկու մաւնկահասաւկ երեխա, որոնցից մեկը վատառողջ է, քրեական գործի նախաքննության ն դատաքննության ընթացքում ամիբաատրանյալն ամբողջության ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը ն զղջացել է կատարվեւծի համար:

(-)

Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամրաարանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է:

Ապացուցված է Գարեգին Արծրունու Ստեփանյանի մեղավորությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքը կավպաւրելու մեջ:

(-)

Գարեգին Արծրունու Ստեփանյանի անձր բնութագրող հանգամանքներն են, մասնավորապես դրական բնութագրվելը, ինչպես նան այն հանգամանքը, որ դեռես նախաքննության ն դատաքննության ընթացքում ամբասպտեւնյալն ամբողջությամը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը ն զղջաց է կատարվածի համար:

Դատարանը Գարեգին Արծրունու Ստեփանյանի պատաեւսխանապվությունն ու պատիժը մեղմացնող հանգամեւեք է դիտում խնամքին մինչն տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը (...):

Դատարանը միաժամանակ արձանագրում է նան, որ Գարեգին Արծրունու Ստեփանյանի պատասխանամտվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

7

Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նան Գարեգին Արծրունու Ստեփանյանի կատարած հանցագործության հանրության համար

վտանգսաւվորությաւն աստիճանը ն բնույթը, նրա անձր բնութագրող տվյալները, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան այն, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի Ա3րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված է ազատազրկում՝ առավելագույնը հինզ տարի ժամկետով, գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպավպաւկներին հասնելու համար նրա նկատմամբ 2005 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով կատարած հանցանքի համար պատիժ պարք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) փարի ժամկետով:

(-)

Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով ամբաարաւնյալի դրական բնութագրվելը, վերջինիս խնամքին երկու մանկահասակ երեխա ունենալու հանգամանքը, քրեական պավտաւսխանատվությունն Ձու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետնության, որ ամբաարանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու ամբասվզաւնյալի նկատմամը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածը կիրառելի է: (..-»:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2Լի որոշման համաձայն` «(..) (Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծություններին` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դափարանի դավփավճոում վկայակոչված՝ ամբաստանյալ Գարեգին Ստեփանյանի անձի բնութագրող հանգամանքները, այն Լ՝ ամբողջությամբ առաջադրված մեղադրանքն րնդունելը, զղջավը, պատասխանատվություն ու պատիժը մեղմացնոլ հանգամանքը՝ խնամքին մինչն տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը ն պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար չեն գալու այն եզրահանգման, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց այդ պատիժը կրելու: (Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 130141:

8

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դավաւրանի դավավճոում, վկայակոչված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ ամբաարաւնյալ Գարեգին Ստեփանյանի նկատմամը ազատազրկման ձեռվ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնման, Օ պատժի ենթարկված անձի վերատցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում ամբաարանյալ Գարեգին Ստեփանյանի նկատմամԻ ազատազիկման ձեով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելը չի բխում նան ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված` արդարության ն պավասխանատվության անհատականացման սկզբունքից: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաարանյալի նկատմամբ պատիժը կրելու նպատակահարմարությունը քննարկելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել խախտված հասարակական հարաբերությաւն բնույթին ու կարնորությանը, կատարված հանրորեն վտանգաւվոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոզերանական վերաբերմունքին, պատճառված մարմնական վնասվածքների քանակին ն տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքին, Օ»:խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությանը, որոնք վկայում են ամիատրանյալ Գարեգին Ստեփանյանի անձի նե կատարված հանցագործության հանրային

վտանգավորություն առսւվել բարձր աարիճանի մասին:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերի նշված հանգամանքները պատշաճ գնահատնեւկանի չարժանացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է: կատարել այն մասին, որ մեղադրյալ Գարեգին Արծրունու Սվեփաւնյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու: Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանն այդ մասով ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն է` մեղադրյալ Գարեգին Արծրունու Ստեփանյանի մասով կիրառել է ՀՀ քրեական օրենսգիքի (...) 7-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: (...)»-:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 100-107:

9

8. Տուժող Վահրամ Հովսեփյանի ն մեղադրյալ Գարեգին Ստեփանյանի միջն

202. թվականի դեկտեմբերի 29ին նոտարական վավերացմամբ կնքված համաձայնագրի համաձայն «. Ես ՎԱՀՐԱՄ ՎԱԳԻՖԻ ՀՈՎՍԵՓՅԱՆՄ

ԵԴ/0773/0121 քրեական գործում հանդիսանում եմ տուժող: Հայտնում եմ, որ հաշտվել եմ ԵԴ/0773/01/21 քրեական գործով մեղադրյալ հանդիսացող ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ: ԵԴ/0773/01/21 քրեական գործի շրջանակներում ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ չունեմ նյութական ն բարոյական պահանջ: Հայտնում եմ, որ իմ վրա որնէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշտվել մեղադրյալ ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հեվ: Հաշտության վերաբերյալ որոշումս կայացրել եմ ինքնուրույն ն հիմնված է ազափ. կամարտահայտությանս վրա: Հայտնում եմ, որ իմ վրա որեւ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշտվել հաշտությունս հիմնված է ինքնուրուն ն ազատ կամարտահայտության վրա, մեղադրյալի դեմ բողոք կամ պահանջ չունեմ:

2 ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆՍ ԵԴ/0773/0121 քրեական գործով հանդիսանում եմ մեղադրյալ: Հայտնում եմ, որ հաշտվել եմ ՎԱՀՐԱՄ ՎԱԳԻՖԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հեվ, ով ԵԴ/0773/01/21 քրեական գործով հանդիսանում է տուժող: Ընդունում եմ. ԵԴ/0773/01/21 քրեական գործով ինձ առաջադրված մեղադրանքը, զղջում եմ արարքիս համար: Ոչ արդարացման ն ոչ ոնաբիլիտացնող հիմքով իմ նկատմամի քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ չեմ առարկում: Հայտնում եմ, որ իմ վրա որնէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշփվել փուժող ՎԱՀՐԱՄ ՎԱԳԻՖԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ: Հաշտության վերաբերյալ որոշումսԱ կայացրել եմ ինքասրուն նե հիմնված է ազատ կամարտահայտությանս վրա: Հայտնում եմ որ իմ վրա որեւ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշվվել, ուարի հաշտությունս հիմնված է ինքնուրույն ն ազատ կամարտահայտության վրա:

3 Մայն համաձայնագիրը բարձրաձայն ընթերցվել է կողմերի կողմից, նորարի կողմից կողմերի համար ն բացատրվել է սույն համաձայնագրից բխող իրավական հետնանքները: (...)»:

Յ Տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 142-143:

10

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս ու տուժող Վ.Հովսեփյանի հաշտության հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապեղումը ենթակա է դադարեցման, եթե

(-)

12) անձը Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամվությունից (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթն'

(-)

3) մեղադրյալի նկատմամի դաղարեցվել է քրեական հետապնդումը, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջին ծանրության հանցազործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նան անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասր փարի ժամկետով ազավազրկումը»:

Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Դիտավորությամի մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որնէ այլ վնաս պատճառելը, որը վփրանգավոր չէ կյանքի համար ն չի առաջացրել ասյն օրենսգրքի Արդ հոդվածով նախատեսված հետնանքներ, բայց առաջացրել է առողջության տնական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ`

1

(.-.)

2. Նույն արարքը, որը կատարվել է`

(.-.)

6) խուլիգանական դրդումներով,

(.-.)

պատժվում է ազափազրկմամը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 82րդ հոդվածի Լին մասի համաձայն` «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապաւ ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, ն նրա ու տուժողի միջն աոկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն են ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտաւնիքում բոնության հազտկանիշներ»:

10. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրն առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի ն տուժողի հաշտությունը (որոշակի բացառություններով) դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե հանցանք կատարած անձի ու տուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրուն ն ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն:

1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ մեղադրյալ Գ.Ստեփանյանն առաջին անգամ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցանք: Միաժամանակ, վերջինիս ն տուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրուն ն ազատ կամարտահայտությաան վրա հիմնված` նոտարական «Քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող Կոր նորմին, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հետադարձ ուժ տալու պահանջի համաձայն՝ Գ.Սրեփանյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված` քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները:

12

վավերացմամբ փոխադարձ համաձայնություն», որն, ըստ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82րդ հոդվածի Լին մասի, հանդիսանում է քրեական

պատասխանատվությունից անվերապահ ազատելու հիմք:: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս ն տուժող Վահրամ Հովսեփյանի հաշտության հիմքով:

12. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

13. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը պետք է բեկանել, մեղադրյալ Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալ Գ.Ստեփանյանի ու տուժող Վահրամ Վագիֆի Հովսեփյանի հաշտության հիմքով, միաժամանակ քրեական գործի վարույթը կարճել՝ նկատի ունենալով, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները:

14. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարեգին Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ իրեղեն ապացույց ճանաչված արնանման հետքեր պարունակող խծուծները՝ պահել վարույթի նյութերի հետ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 99-րդ, 100-րդ, 264-րդ, 281-րդ, 36Է րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

ՓՏե'ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

3

ՈՐՈՇԵՑ

1. Մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել:

2. Մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի ու տուժող Վահրամ Վագիֆի Հովսեփյանի հաշտության հիմքով ն քրեական գործի վարույթը կարճել:

3. Մեղադրյալ Գարեգին Արծրուն -Մտեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Իրեղեն ապացույց ճանաչված արնանման հետքեր պարունակող խծուծները պահել վարույթի նյութերի հետ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0773/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել