Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Հաշվետու ժամանակաշրջանը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Հաշվետու ժամանակաշրջանը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 151. Հաշվետու ժամանակաշրջանը 1. Օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկը հարկային գործակալի կողմից հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու դեպքերում եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը: 2. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողի՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված լինելու դեպքերո

Ամբողջ Տեքստ

Հոդված 151. Հաշվետու ժամանակաշրջանը 1. Օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկը հարկային գործակալի կողմից հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու դեպքերում եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

2. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողի՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված լինելու դեպքերում աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել