ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 105.1 — Գրավոր քննության արդյունքների բողոքարկումը 1.
Ամփոփում
Հոդված 105.1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկումը 1. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: 2. Համապատասխան մասնագիտացմամբ բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է տվյալ մասնագիտացմամբ քննության արդյունքների դեմ առաջին բողոքն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, երկու դատավորի և մեկ իրավաբան գիտնականի կազմով, որոնք վիճակահանությամբ ընտրվում են Ուսումնական հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 105.1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկումը 1. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
2. Համապատասխան մասնագիտացմամբ բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է տվյալ մասնագիտացմամբ քննության արդյունքների դեմ առաջին բողոքն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, երկու դատավորի և մեկ իրավաբան գիտնականի կազմով, որոնք վիճակահանությամբ ընտրվում են Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված տվյալ մասնագիտացման հինգ և Լիազոր մարմնի կողմից առաջարկված իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն երեք իրավաբան գիտնականի թեկնածուների կազմից՝ նրանց համաձայնությամբ: Գնահատման հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել բողոքարկման հանձնաժողովի կազմում:
3. Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, հանձնաժողովի աշխատանքն իրականացնելու կարգի, հանձնաժողովի անդամների վարձատրության, նրանց լիազորությունների դադարեցման, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության դադարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով, իսկ բողոքարկման արդյունքների վերանայման նկատմամբ՝ 105-րդ հոդվածով սահմանված դրույթները:
4. Բողոքարկման հանձնաժողովը բողոքը քննում և դրա վերաբերյալ կայացնում է որոշում բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Բողոքարկման հանձնաժողովը կարող է քննության արդյունքների դեմ բերված բողոքը մերժել կամ բավարարել՝ մասնակի կամ ամբողջությամբ:
5. Գրավոր քննության արդյունքները դատական կարգով կարող են բողոքարկվել ընթացակարգային խախտումների հիմքով, եթե դրանք բողոքարկվել են բողոքարկման հանձնաժողով։ (105.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
