ԱԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 18 հունվարի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԱԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 հունվարի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
Նախագահությամբ՝ Զ. Ղուկասյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Աիդա Քոչարյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Աիդա Քոչարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ կետի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27. 28 հոդվածների և 69 հոդվածի 1,2,4,5 կետերի, ինչպես նաև սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին։ Դիմումատուն պահպանել
Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը: t
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր նկատամամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։ Աիդա Քոչարայանը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, քանի որ ինքը թոշակառու է և գտնվում է նյութական ծանր վիճակում։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի 1-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
1. Աիդա Քոչարյանի դիմումը` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին։
2. Աիդա Քոչարյանին ազատել պետական տուրքի վճարումից:
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
