ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 18 մայիսի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
18 մայիսի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Կ.Բալայանի
Անդամակցությամբ՝ Վ.Պողոսյանի
Հ.Նազարյանի
Քննության առնելով քաղաքացի Ալբերտ Մովսեսյանի թիվ
4-168 դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Ա. Մովսեսյանը դիմել է Սահմանադրական դատարան,
վիճարկելով «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 57-
րդ հոդվածի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ
Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ
Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին:
Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու` օրենքով
նախատեսված ժամկետը
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր
միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի
դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
Ա. Մովսեսյանը միջնորդել է իրեն ազատել պետական
տուրքի վճարումից` հաշվի առնելով իր նյութական ծանր
վիճակը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ
օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադրական դատարանի
2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
Ա. Մովսեսյանի դիմումը` «Պետական կենսաթոշակի
մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի սահմանադրականությունը
վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Ա. Մովսեսյանին ազատել պետական տուրքի վճարումից։
ԴԱՏԱՐԱՆԻ 14 - hu
ՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ZZ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մայիսի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
