ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 24 | ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
22 մայիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով Վահան Հայրապետյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վահան Հայրապետյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան վերստին ներկայացվել և մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 7-ին)` խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել Սահմանադրության 1, 3, 5, 81 և 85-րդ հոդվածներին հակասող և անվավեր, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի 16.11.17 թ. ՇԴ/0822/02/12 քաղաքացիական գործով որոշումը ճանաչել Սահմանադրության 1, 5, 28, 42, 50, 61, 62, 63 և 162-րդ հոդվածներին հակասող:
2. Դիմողը գտնում է, որ դատարանը չի գնահատել իրավիճակի լրջությունը, եզակիությունը և չի ընդունել որոշում, որը նման իրավիճակի չի բերի հաշմանդամին, նաև կխնայեր չնչին կենսաթոշակը, որը պարտադրված է ծախսել տաքսիների վրա: Կարծում եմ, որ օրենքը կարգավորում է նման խնդիրները, և դատարանը պետք է այն ճիշտ կիրառեր ու մեկնաբաներ …»:
Իր տեսակետը հիմնավորելու համար դիմողը հարցադրում է կատարում, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998 թ.) 86-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետն արդյո՞ք չի վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց, կամ, եթե ոչ, ապա դատարանը պետք է կիրառեր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան:
Ըստ դիմողի իր նկատմամբ կայացված Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են Սահմանադրության դրույթները, դատարանը չի իրականացրել արդարադատություն, չի պաշտպանել մարդու, տուժող քաղաքացու իրավունքն ու շահը:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ սահմանադրաիրավական գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Դրանց սահմանումը միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն չի պարունակում բավարար հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման: Ըստ ձևի բարձրացնելով իրավական դրույթի սահմանադրականության հարց, դիմողը, ըստ էության, առաջադրում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշումը Սահմանադրությանը հակասող ճանաչելու դիմողի խնդրանքին, ապա Սահմանադրությունը հստակ սահմանում է, թե որ ակտերը կարող են անհատական դիմումներով վիճարկվել Սահմանադրական դատարանում, այն է դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը Սահմանադրությանը հակասող ճանաչելու հետ կապված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վահան Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
22 մայիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մայիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
