ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 82 — Դատապարտյալի նամակագրությունը և դրամական փոխանցումներ կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 82. Դատապարտյալի նամակագրությունը և դրամական փոխանցումներ կատարելը 1. Դատապարտյալին թույլատրվում է սեփական միջոցների հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների և հեռագրերի թվի սահմանափակման։ 2. Նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Նամակագրության գաղտնիությունը երաշխավորվում ու պահպանվում է քրեակատարողական հիմնարկի կողմից: Նամակը, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զ
Ամբողջ Տեքստ
Հոդված 82. Դատապարտյալի նամակագրությունը և դրամական փոխանցումներ կատարելը 1. Դատապարտյալին թույլատրվում է սեփական միջոցների հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների և հեռագրերի թվի սահմանափակման։
2. Նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Նամակագրության գաղտնիությունը երաշխավորվում ու պահպանվում է քրեակատարողական հիմնարկի կողմից: Նամակը, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով։ Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր։
3. Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և միմյանց ազգականներ չհանդիսացող դատապարտյալների միջև նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ։
4. Դատապարտյալներն իրավունք ունեն առանց սահմանափակման ստանալու և կատարելու դրամական փոխանցումներ, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
