ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 4 — ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 4. Մ ԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1. ԷԲ ընկերությունների մասնավորեցումն իրականացնում է կառավարությունը: Բաժնետոմսերի վաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերն ստորագրում են կառավարության կողմից լիազորված պաշտոնատար անձինք: 2. ԷԲ ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունն ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով, կառավարության որոշումներով և դրանց համապ
Ամբողջ Տեքստ
Հոդված 4. Մ ԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1. ԷԲ ընկերությունների մասնավորեցումն իրականացնում է կառավարությունը: Բաժնետոմսերի վաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերն ստորագրում են կառավարության կողմից լիազորված պաշտոնատար անձինք:
2. ԷԲ ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունն ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով, կառավարության որոշումներով և դրանց համապատասխան` մրցութային հանձնաժողովի որոշումներով:
3. Մրցութային հանձնաժողովի կազմում իրենց համաձայնությամբ կարող են ընդգրկվել Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցության և խմբի մեկական ներկայացուցիչ: Գ Լ ՈՒ Խ 2. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
