ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 50 | ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան
30 սեպտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, մասնակցությամբ դատավորներ Ա. Դիլանյանի և Ա. Թունյանի քննության առնելով դիմողներ Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Ս. Խաչատրյանը, Ռ. Խաչատրյանը և Լ. Թարվերդյանը 2020 թվականի օգոստոսի 24-ին դիմել են Սահմանադրական դատարան խնդրելով. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (09.02.2018թ. ՀՕ-110-Ն) 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության (2015թ.-ի խմբագրություններով) 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը բացահայտելով դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը»։
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Անդրադառնալով սույն դիմումի համար հիմք ծառայած փաստական հանգամանքներին, դիմողները նշել են, որ Վճռաբեկ դատարանը անտեսել է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար դիմողների կամքից անկախ պատճառներով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումն ուշ ստանալու փաստը։ Վճռաբեկ դատարանը, միաժամանակ, մերժել էր դիմողների վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը, թեպետ բացթողնված ժամկետը այդ պայմաններում իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվեր հարգելի, և այդ հարցի լուծումը չթողնվեր դատարանի հայեցողությանը։
Դիմողները կարծում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև 391- րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով նույն օրենսգրքի 396-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետով սահմանված կարգով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը հակասում է Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին։ Բացի դրանից, դիմողները նաև պնդում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 391- րդ հոդվածի 1-ին մասը և 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու դատարանների պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին։
Դիմողների կարծիքով այն դեպքերում, երբ ակտն իր բովանդակային մասով բողոքաբերին հասանելի է դառնում հրապարակման օրվանից հետո որոշ ժամանակ անց, բողոքաբերը հրապարակման պահից սկսած մինչև ամբողջական դատական ակտը ստանալու պահը չունի այն բողոքարկելու իրական հնարավորություն, քանի որ իր տրամադրության տակ չկան բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ։
Դիմողների մոտեցմամբ նրանց կողմից վիճարկվող դրույթների բովանդակությունը հանգում է նրան, որ բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (օրինակ դատական ակտը փոստային առաքմամբ ուշ ստանալու պատճառով) վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու, դատական ակտն ստանալու պահից վճռաբեկ բողոքը մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի Վճռաբեկ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով։ Իսկ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը նշանակում է, որ բողոքաբերը պետք է ունենա իրական հնարավորություն ամբողջությամբ տնօրինելու այդ ժամկետը։
3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը և դրան կից նյութերը, գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը բացակայում են։ Մասնավորապես
ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
բ) դիմողներն ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, այն է
• դիմողները հանդիսացել են ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
• դիմողների նկատմամբ կիրառվել են սույն դիմումով քննության առարկա դարձած իրավանորմերը դատարանի վերջնական ակտով,
• դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։
գ) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
զ) դիմողները պահպանել են Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին։
Նախագահող
Դատավորներ
30 սեպտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-50
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-50
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
