ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 1-ին հավելվածում` 1) 1.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով. «ը) յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը:».
2) 2.1-ին կետի 7-րդ պարբերության «1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում» բառերը փոխարինել «1.4-րդ կետի «բ»-«զ» և «ը» ենթակետերում» բառերով.
3) 11.3-րդ կետի երկրորդ նախադասությունը «հարկվող գործարքների» բառերից հետո լրացնել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-181-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-181-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.11.2017-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1147 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.10.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.11.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.11.2017 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 25.10.2017, ՀՕ-181-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1997, ՀՕ-107 14.04.1997, ՀՕ-107 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-181-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
