ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — Հերթական փրկարարական կոչում շնորհելը 1.
Ամփոփում
Հոդված 26. Հերթական փրկարարական կոչում շնորհելը 1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը: Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը: 2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով սովորող ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողն
Ամբողջ Տեքստ
Հոդված 26. Հերթական փրկարարական կոչում շնորհելը 1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը: Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով սովորող ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը: Տվյալ փրկարարական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին Լիազոր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում` ուսման առաջադիմության կամ գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող և անձնական ներդրման, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:
4. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում:
5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո: (26-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց.
07.04.16 ՀՕ-44-Ն, փոփ.
23.03.18 ՀՕ-289-Ն, 09.06.22 ՀՕ-233-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ) (հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
