Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ենգիբարյան — ԵԴ/0016/11/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ենգիբարյան — ԵԴ/0016/11/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0016/11/1825 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2016 թվականի փետրվարի 4-ին Նախշուն Ենգիբարյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ իր որդուն՝ կալանքի տակ գտնվող Հրաչյա Գևորգյանին ՀՀ արդարադատության նախարարության (Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` նաև ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ) թունավորել են: 2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀի հետաքննիչ Հ.Սավդալյանը որոշում է կայացրել Ն.Ենգիբարյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0016/11/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0016/11/18

Նախագահող դատավոր` Մ.Պետրոսյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ` դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

դիմողի ներկայացուցիչ՝

Ա.ՊԱՊԻԿՅԱՆԻ

2020 թվականի մայիսի 25-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ դիմող Նախշուն Արամի Ենգիբարյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի փետրվարի 4-ին Նախշուն Ենգիբարյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ իր որդուն՝ կալանքի տակ գտնվող Հրաչյա Գևորգյանին ՀՀ արդարադատության նախարարության (Դատապարտյալների հիվանդանոցե

քրեակատարողական

հիմնարկում

(այսուհետ`

նաև

ՀՀ

ԱՆ

(Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ) թունավորել են:

2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀի հետաքննիչ Հ.Սավդալյանը որոշում է կայացրել Ն.Ենգիբարյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ վերը նշված որոշումը վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 63202016 քրեական գործը:

1.1. 2017 թվականի ապրիլի 7-ին Արմավիրի մարզի դատախազությունում ՀՀ արդարադատության նախարարության (Արմավիրե քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` նաև ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ) դատապարտյալ Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով հարուցվել է թիվ 57200117 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (այսուհետ` նաև Նախաքննության մարմին):

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ վերոնշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 57200117 համարով:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ թիվ 57200117 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր՝ թիվ 62239017 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նույն օրը թիվ 62239017 քրեական գործը միացվել է թիվ 57200117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 57200117 համարով:

3

2. Նախաքննության մարմինը 2017 թվականի նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել ՀՀ

ԱՆ

(Դատապարտյալների

հիվանդանոցե

ՔԿՀ-ի

աշխատակիցներ

Սմբատ

Բուլղադարյանի, Նոնա Օհանյանի և Արմեն Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով հանցագործության դեպքի բացակայության, ՀՀ ԱՆ

(Դատապարտյալների

հիվանդանոցե

ՔԿՀ-ի

աշխատակիցներ

Ն.Օհանյանի,

Ա.Ղուկասյանի, ինչպես նաև Հ.Գևորգյանի բուժումն իրականացրած բուժանձնակազմի և (Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, Հ.Գևորգյանի և Ն.Ենգիբարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի մեկ այլ որոշմամբ ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ Լևոն Մարկոսյանի, ՀՀ ԱՆ (Դատապարտյալների

հիվանդանոցե

ՔԿՀ-ի

պետի

բուժական

գծով

տեղակալ

Անդրանիկ Բաղդասարյանի, նյարդաբան Արման Ավագյանի, հոգեբույժ Գաբրիել Ահարոնյանի, նարկոլոգ Սուրեն Նազինյանի և (Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ` ՀՀ քրեական

օրենսգրքի

130-րդ

հոդվածի

2-րդ

մասով,

ՀՀ

ԱՆ

(Արմավիրե

և

(Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ների պատասխանատու պաշտոնատար անձանց,

ՀՀ

արդարադատության

նախարարության

(Նուբարաշենե

քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` նաև ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ), ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման

բաժնի

աշխատանքային

օրենսգրքի

և

ՀՀ

արդարադատության

հանձնաժողովի

315-րդ

և

308-րդ

աշխատակիցների

հոդվածներով

նախարարության

բժշկական

նկատմամբ`

քրեական

նախատեսված

ՀՀ

հանցակազմերի

բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել: Նախաքննության մարմնի նույն օրվա՝ մեկ այլ որոշմամբ թիվ 57200117 քրեական գործով վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

4

Վերոհիշյալ

որոշումների

դեմ

դիմող

Ն.Ենգիբարյանի

ներկայացուցիչներ

Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքը մերժվել է:

4. Դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. 2016 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ում Ն.Ենգիբարյանի դիմումի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 1964 թվականին ծնված Հրաչյա Գևորգյանը 2011 թվականի հոկտեմբերի 18-ից պատիժ է կրում ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ-ում: 2014 թվականի ապրիլի 26-ին Հ.Գևորգյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ և (Ուղիղ աղու արյունահոսող պոլիպ, օտար մարմին (մետաղյա) ստամոքսումե նախնական ախտորոշմամբ ընդունվել վիրաբուժական բաժանմունք: 2014 թվականի նոյեմբերի 14-ին Հ.Գևորգյանը վիրահատվել է, որից հետո՝ 2015 թվականի փետրվարի 3ին,

տեղափոխվել

պորտային

ինֆեկցիոն

ճողվածքե,

բաժանմունք`

(Քրոնիկական

(Վիճակ

եղնջացանե,

թութքահատումից

(Ալերգիկ

հետո,

դերմատիտե

5

ախտորոշմամբ, որին համապատասխան ստացել է դեղորայքային բուժում: 2015 թվականի

փետրվարի

16-ից

Հ.Գևորգյանը

զուգահեռաբար

ընդգրկվել

է

նաև

մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում: 2015 թվականի փետրվարի 25-ին Հ.Գևորգյանը բուժման նպատակով շտապ կարգով ուղարկվել է (էրեբունիե բժշկական կենտրոն։

Կատարված

հետազոտությունների

արդյունքում

Հ.Գևորգյանի

մոտ

ախտորոշվել է (Երկկողմանի սուր բլթային թոքաբորբե, և նույն օրը վերջինս տեղափոխվել

է

(Արմենիաե

հանրապետական

բժշկական

կետրոն,

որտեղ

էլ

ախտորոշվել են (Սուր շնչական անբավարարություն II աստիճանիե, (Երկկողմանի ստորբլթային թոքաբորբե, (Հեպատիտ Cե հիվանդությունները: 2015 թվականի մարտի 12-ին հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել (Արմենիաե բժշկական կետրոնից և տեղափոխվել ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ: 2015 թվականի ապրիլի 28-ին Հ.Գևորգյանը (Խրոնիկ բրոնխիտե, (Խրոնիկ հեպատիտե ախտորոշումներով դուրս է գրվել և տեղափոխվել ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ։

6.1. Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ-ի դատապարտյալ Հ.Գևորգյանը 2017 թվականի մարտի 31-ին, (Ասենտո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումե նախնական ախտորոշմամբ նախ՝ տեղափոխվել է ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ, այնուհետև` (Սուրբ Գրիգոր Լուսավորիչե

բժշկական

կենտրոնի

շտապօգնության

և

վերակենդանացման

բաժանմունք, որտեղ վերջինիս մոտ ախտորոշել են` (Հեպատիտ Cե, (Լյարդ-բջջային անբավարարությունե,

(Հոգեկան

և

վարքային

խանգարումներ`

կապված

նարկոմանիայի հետե հիվանդությունները, խորհուրդ է տրվել նարկոլոգի ամբուլատոր հսկողություն: Մեկ օր անց` 2017 թվականի ապրիլի 1-ին, Հ.Գևորգյանը դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ, որտեղ էլ բժշկական կոնսիլիումը որոշել է, որ նա ստացիոնար բուժման կարիք չունի, այլ կարիք ունի

դիսպանսեր

հսկողության՝

պատժի

կրման

հիմնական

վայրում,

որպիսի

հիմնավորմամբ նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ, որտեղ էլ 2017 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, մահացել է:

7. Տուժող Հրաչյա Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿ

6

հիմնարկ, այնուհետև 2014 թվականի ապրիլի 26-ին առողջական վիճակը շատ է վատացել, տեղափոխվել է (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ և շուրջ 7-8 ամիս անց վիրահատվել։ Վիրահատությունից հետո իրեն շուրջ մեկ ամիս լավ է զգացել, վերջույթներում դող չի ունեցել, կարողացել է նորմալ խոսել և ինքնուրույն տեղաշարժվել։ Այնուհետև, տեղափոխվել է (ալերգիայիե բաժանմունք, որտեղ մեթադոն տեսակի դեղի հետ իրեն ներարկել են այլ հոգեմետ դեղեր, որոնցից իրեն վատ է զգացել։ Այդ մասին հայտնել է բժիշկներին, ովքեր պատասխանել են, որ ամեն ինչ նորմալ է, կանցնի։ 2015 թվականի փետրվարի 25-ին աոողջական վիճակը կտրուկ վատացել է և տեղափոխվել է (Արմենիաե բժշկական կենտրոն։ Քաղաքացիական հիվանդանոցում մի քանի օր (կոմայիե մեջ գտնվելուց հետո գիտակցության է եկել և դրանից հետո չի կարողացել ինքնուրույն ուտել, տեղաշարժվել և նորմալ խոսել։ 2015 թվականի մարտի 12-ին տեղափոխվել է (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ, իսկ նույն թվականի ապրիլի 29-ին՝ (Նուբարաշենե ՔԿՀ, որտեղ իրեն բուժմաս տեղափոխելու փոխարեն 5 օր պահել են կարանտինում, որից հետո միայն տեղափոխել բուժմաս: Հայտնել է նաև, որ իր համոզմամբ՝ առողջական վիճակի կտրուկ վատացումը պայմանավորված է եղել մեթադոնի հետ բժիշկների կողմից տրված այլ դեղեր օգտագործելու հետ, որը կազմակերպել է ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ի այդ ժամանակվա պետի տեղակալ Ս.Բուլղադարյանը1։

8. Վկա Նախշուն Ենգիբարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարին տեղեկացել է, որ որդու առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան անգիտակից

վիճակում

տեղափոխել

են

(Արմենիաե

բժշկական

կենտրոնի

վերակենդանացման բաժանմունք։ Միաժամանակ համոզմունք է հայտնել, որ որդու առողջական վիճակի կտրուկ վատացումը պայմանավորված է վերջինիս թունավորելու հետ, քանի որ Հ.Գևորգյանը կալանավորվելիս եղել է առողջ: Հայտնել է նաև, որ որդուն վերջին անգամ տեսել է 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատարանում, երբ վերջինս արդեն գամված էր սայլակին և չէր կարողանում խոսել2։

9. ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ-ի պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ամիսը աշխատել է ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ում որպես պետի 1

2

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

Տե՛ս, քննիչի կողմից ներկայացված նյութերը:

7

տեղակալ: Ինչ վերաբերում է Հ.Գևորգյանի հայտնած տեղեկություններին, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն իրեն զրպարտելու: Դատապարտյալների միջև տարածված խոսակցությունների համաձայն, որը հասել է նաև իրեն, Հ.Գևորգյանի վիճակի վատթարացման պատճառը եղել է մեթադոնային բուժման մեջ գտնվելու ընթացքում ինչ-որ հոգեմետ դեղ օգտագործելը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել գերդոզավորում, և վերջինս ընկել է կոմայի մեջ3:

10. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի` 2017 թվականի նոյեմբերի 6-ի գրության համաձայն` ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում Հ.Գևորգյանին քրեակատարողական հիմնարկի

որևէ

թունավորելու

աշխատակցի,

կամ

այլ

դատապարտյալի

եղանակով

նրա

կյանքին

կամ

կալանավորի

կամ

առողջությանը

կողմից

վնաս

պատճառելու, վերջինիս կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր կամ շրջանառությունից հանված

այլ

թմրամիջոցներ

ձեռք

բերելու

կամ

օգտագործելու

վերաբերյալ

տեղեկություններ ստանալու նպատակով ձեռնարկված միջոցառումները դրական արդյունք չեն տվել4:

11. ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ Լևոն

Մարկոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտի 31-ին Հ.Գևորգյանը

շտապ

կարգով

տեղափոխվել

է

ՀՀ

ԱՆ

(Դատապարտյալների

հիվանդանոցե ՔԿՀ: Նույն օրն իրեն է զանգահարել վերոնշյալ ՔԿՀ-ի պետի բժշկական գծով տեղակալ Ա.Բաղդասարյանը և հայտնել, որ Հրաչյայի վիճակը ծանր է, հիմնարկի բժիշկների եզրակացության համաձայն կարիք ունի ռեանիմացիոն միջոցառումների, այդ իսկ պատճառով հիվանդը տեղափոխվում է (Սուրբ Գրիգոր Լուսավորիչե ԲԿ՝ վերակենդանացման բաժանմունք: Հաջորդ օրն իրեն է զանգահարել Հ.Գևորգյանին ուղեկցող աշխատակիցը, հայտնել, որ հիվանդին դուրս են գրում և հարցրել, թե ուր տեղափոխեն նրան, ինքը պատասխանել է, որ տանեն ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ: Դրանից մոտ մեկ ժամ անց իրեն է զանգահարել Ա.Բաղդասարյանը և հայտնել, որ ըստ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչե ԲԿ-ից տրված էպիկրիզի՝ հիվանդը ստացիոնար բուժման կարիք չունի: Նույն օրը

ՀՀ ԱՆ (Դատապարտյալների

հիվանդանոցե ՔԿՀ-ում բժիշկների կոնսիլիումը նույնպես որոշում է կայացրել, որ 3

4

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

8

Հ.Գևորգյանը ստացիոնար բուժման կարիք չունի, և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Տեսնելով, որ Հ.Գևորգյանի առողջական վիճակը շարունակում է պրոգրեսիվորեն վատանալ՝ հիվանդին

ՀՀ

ԱՆ

(Դատապարտյալների

հիվանդանոցե

ՔԿՀ

տեղափոխելու

կարգադրագիր է պահանջել: 2017 թվականի ապրիլի 5-ին ստացվել է վերջինիս հոսպիտալացնելու թույլտվությունը, և նա այդ նպատակով խցից տեղափոխվել է հերթապահ

մաս,

որտեղ

էլ

վիճակը

կտրուկ

վատացել

է

և

արձանագրվել

կենսաբանական մահը:

Քննիչի այն հարցին, թե ճիշտ էր արդյո՞ք Հ.Գևորգյանին 2017 թվականի ապրիլի 1ին կրկին (Արմավիրե ՔԿՀ ընդունելը, Լ.Մարկոսյանը պատասխանել է, որ ինքը գտել է և ներկայումս էլ այն կարծիքին է, որ Հ.Գևորգյանը կարիք ուներ մանրակրկիտ հետազոտության և դրա արդյունքում ռացիոնալ բուժման, որը հնարավոր էր կազմակերպել միայն ստացիոնար պայմաններում5:

11.1. Լ.Մարկոսյանը լրացուցիչ ցուցմունքով պատասխանելով քննիչի այն հարցին, թե ի՞նչ է եղել Հ.Գևորգյանի նախորդ բժշկական քարտի հետ և ինչու՞ է նրա համար կրկնօրինակ բժշկական քարտ բացվել, հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Հ.Գևորգյանի կողմից տրված հաղորդման առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործով այն առգրավվել է6:

12.

ՀՀ

արդարադատության

նախարարության

բժշկական

աշխատանքային

հանձնաժողովի նախագահ Կարո Առուստամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հիմնարկներում

գտնվող

դատապարտված

անձանց

կողմից

պատժի

կրմանը

խոչընդոտող հիվանդությունների քննարկումն իրականացվում է հետևյալ եղանակով. տվյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժանմունքի պետը հիվանդության կասկածների վերաբերյալ հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿ վարչության բժշկական սպասարկման բաժանմունքի պետին, վերջինս այդ մասին տեղեկացնում է բժշկական աշխատանքային հանձնաժողովին: Հանձնաժողովն այցելում է հիվանդին, տեղում կատարում է զննում, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավում այլ մասնագետներ կամ ուղեգրում է հիվանդին դուրս՝ լաբորատոր գործիքային հետազոտությունների: Հիվանդությունը հաստատվելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալը ներկայացվում է 5

6

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

9

միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, իսկ հերքման դեպքում՝ ոչ: Հ.Գևորգյանի վերաբերյալ հայտնել է, որ վերջինիս մոտ 2016 թվականի փետրվարի 22-ին նյարդաբանի զննման արդյունքում

ախտորոշվել է պատժի կրմանը խոչընդոտող

հիվանդություն՝ (Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված ակինետո-ռիգիդային համախտանիշով, դիզարթրիա՝ հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումովե, որից հետո՝ 2016 թվականի մարտի 31-ին նա ենթարկվել է զննման, իսկ 2016 թվականի մայիսի 26-ին՝ էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտության: 2016 թվականի հունիսի 5-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում և նույն օրը որոշում է կայացվել, որ Հ.Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նա (Պարկինսոնի համախտանիշե հիվանդությամբ չի տառապել, ուստի միջգերատեսչական հանձնաժողովի նիստին չի ներկայացվել7:

13. 2016 թվականի մայիսի 4-ի դատաբժշկական փորձաքննության թիվ 39/հձ. եզրակացության համաձայն՝ ((...) Հրաչյա Հենզելի Գևորգյանը տառապում է հետևյալ

հիվանդություններով` (Մնացորդային երևույթներ տարած երկկողմանի ստորբլթային թոքաբորբից հետո, հեպատիտ (Cե, ալերգիկ դերմատիտ, հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով առաջացած շարժումների դիսոցացված խանգարումներովե: (...)

Ներկայումս ստույգ տարբերակել, որոշել, թե ինչն է Հ.Գևորգյանի մոտ 25.02.2016-ի վիճակի կտրուկ վատացման պատճառը` հնարավոր չէ, սակայն ելնելով առկա տվյալներից

կարելի

է

ենթադրել,

որ

առողջության

վատացումը

կարող

էր

պայմանավորված լինել ինչպես երկկողմանի ստորբլթային թոքաբորբ հիվանդության և դրա հետևանքով առաջացած 2-րդ աստիճանի սուր շնչական անբավարարությունից, այնպես էլ (մետադոնե դեղի միանվագ թույլատրելի չափաբաժնից բազմաթիվ անգամներ գերազանցող չափաբաժին ընդունելուց` գերդոզավորումից, ինչը բերել է հոգեակտիվ

նյութերի

օգտագործման

հետևանքով

առաջացած

շարժումների

դիսոցացված խանգարումների, իսկ առողջության վատթարացումը և առաջացած հետևանքներն

առողջությանը

պատճառել

վտանգավորության հատկանիշներով (...)ե8։

7

8

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

են

ծանր

վնաս`

կյանքի

համար

10

14. 2017 թվականի ապրիլի 7-ի թիվ 16-2560 դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության

համաձայն`

((...)

[Ն]երկայացված բժշկական

փաստաթղթերի

տվյալների համադրությունը հիմք է տալիս եզրակացնել, որ [2014 թվականի ապրիլի 26ից մինչև 2015 թվականի մայիսի 20-ը] բուժօգնությունների ցուցաբերման փուլերում [(Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ի, (Էրեբունիե և (Արմենիաե բժշկական կենտրոնների, (Նուբարաշենե ՔԿՀ-ի] համապատասխան բուժանձնակազմերի կողմից բժշկական օգնության և սպասարկման այնպիսի թերություններ և բացթողումներ, որոնք Հ.Գևորգյանի առողջությանը վնաս պատճառեին կամ գտնվեին պատճառական կապի մեջ նշված ժամկետում նրա առողջական վիճակի վատացման հետ, թույլ չեն տրվել: (...) Համադրելով բժշկական փաստաթղթերի տվյալները և նկատի ունենալով այն, որ (Արմենիաե ՀԲԿ-ում մոտ 12 օր հիվանդին միացված է եղել արհեստական շնչառության ապարատ` գտնում ենք, որ Հ.Գևորգյանի առողջական վիճակի կտրուկ վատացումը հնարավոր է պայմանավորված լիներ ինչպես 2-րդ աստիճանի սուր շնչական անբավարարությամբ, այնպես էլ չի բացառվում առաջանար մեթադոնային բուժման ծրագրով բուժական դեղաչափեր ստանալուն զուգահեռ 25.02.2015թ–ին այլ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և/կամ հակացուցված այլ դեղամիջոցների որոշակի չափաքանակների առանց բժշկի նշանակման օգտագործելու հետևանքով։ (...)

Ինչ վերաբերում է Հ.Գևորգյանի (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ից (Նուբարաշենե ՔԿՀ-ի բուժսանմաս, այնուհետև` խուց, տեղափոխությունները եղել են ժամանակին և հիմնավորված, թե` ոչ, հստակ և հիմնավոր եզրահանգումներ կատարել հնարավոր չէ՝ ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերում նրա ընդհանուր վիճակի վերաբերյալ գրառումների ոչ լիարժեք, սակավաթիվ և խրթին լինելու պատճառով, ինչպես նաև այն հանգամանքի, որ (Դատապարտյալների հիվանդանոցե

ՔԿՀ-ից

դուրս

(Խրոնիկական

բրոնխիտ։

գրվելիս

ԲԱՀ-ի

Խրոնիկական

կողմից

28.04.2015թ–ին

տրված

հեպատիտե

ախտորոշումից

հետո

(Նուբարաշենե ՔԿՀ տեղափոխվելուց հետո բժշկական քարտում չկան հիվանդի առողջական վիճակի և ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ բավարար տվյալներ, որով հնարավոր լիներ եզրահանգումներ կատարել տվյալ ժամանակահատվածում նրա

11

ընդհանուր վիճակի, ցուցաբերված բուժօգնության ծավալների, ժամկետների և տեղափոխությունների վերաբերյալ (...)ե9։

15. Դիակի դատաբժշկական փորձաքննության՝ 2017 թվականի հունիսի 5-ի թիվ 34 եզրակացության համաձայն՝ ((...) Հ.Գևորգյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև

անոթների սուր անբավարարությունից, չափավոր արտահայտված աթերոսկլերոզի հետևանքով, որը առավելապես ախտահարել է սրտի պսակաձև անոթները, աորտան և ուղեղի հիմի անոթները: (...) Հ.Գևորգյանը կենդանության օրոք տառապել է նաև խրոնիկական պերսիստենցող հեպատիտով, որը չի գտնվում ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ, բայց և այնպես կարող էր նպաստել նրանե:

Նույն եզրակացության համաձայն՝ Հ.Գևորգյանի մարմնի վրա հայտնաբերվել են առողջությանը պատճառված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մի շարք մարմնական վնասվածքներ՝ արյունազեղումներ, քերծվածքներ: Դրանք պատճառվել են կենդանության օրոք՝ մահվանից 4-10, 1-4, 4-6, 2-4, 1-2 օր առաջ, և դրանք կարող էին պատճառվել ինչպես սահմանափակ մակերես ունեցող բութ կոշտ առարկայով կամ առարկաներով անմիջական ուղղակի հարվածների հետևանքով, այնպես էլ չի բացառվում

դրանց

առաջացման

հնարավորությունն

այդպիսի

առարկաներին

հարվածվելու հետևանքով10:

16.

2017

թվականի

հոկտեմբերի

17-ի

դատաբժշկական

թիվ

183/հձ

փորձաքննության եզրակացության (Գործի հանգամանքներըե մասի համաձայն՝ ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ-ում Հ.Գևորգյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս 2016 թվականի փետրվարի 22-ին ենթարկվել է նյարդաբանի զննման և ախտորոշվել է (Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված

ակինետո-ռիգիդային

համախտանիշով,

դիզարթրիա՝

հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումովե:

Նույն եզրակացության համաձայն՝ ի թիվս այլ հարցերի, փորձագիտական հանձնաժողովը հետևության է հանգել, որ. ((...) (Սուրբ Գրիգոր Լուսավորիչե ԲԿ-ում

Հրաչյա Գևորգյանի մոտ կատարված հետազոտություններն իրենց տեսակներով, ծավալով

9

և

բնույթով,

ինչպես

նաև

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

10

իրականացված

ախտանիշային

բուժումը

12

համապատասխանել

են

նրա

մոտ

ախտորոշված

հիվանդություններին,

իսկ

ստացիոնարից դուրս գրումը, բժշկական տեսանկյունից, եղել է հիմնավորված: (...)

Փորձաքննությանը ներկայացված (Արմավիրե ՔԿ հիմնարկում Հ.Գևորգյանի անվամբ

լրացված

բժշկական

քարտի

կրկնօրինակում

01/04/2017-02/04/2017թ.-ի

ժամանակահատվածին վերաբերող գրառումներ չկան, ուստի դատողություններ անել 2017թ. ապրիլի 1-ին նրան (Արմավիրե ՔԿ հիմնարկ ընդունելուց հետո՝ օբյեկտիվ վիճակի, գտնվելու պայմանների, ինչպես նաև՝ կատարված հետազոտությունների և բուժման

տեսակի

ու

հավանականությամբ՝

գրառումների

ծավալի

չեն

համաձայն՝

մասին՝

եղել,

իսկ

Հ.Գևորգյանի

հնարավոր

չէ,

վերջիններս,

03/04/2017-04/04/2017թ.-ին

վիճակն

եղել

է

ամենայն

կատարված

անբավարար,

ծանր,

բացասական դինամիկայի առկայությամբ (...): Հ.Գևորգյանին կատարվել է զննում, (Կորդիամինե-ի ներարկում, ինչը հակացուցված չի եղել, սակայն այն չէր կարող որևէ էական ազդեցություն ունենալ ախտաբանության զարգացման կամ բուժման վրա, ինչպես նաև նշվել է՝ վերջինիս շտապ կարգով վերակենդանացման բաժանմունք կամ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ (...)

Համաձայն սույն փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի, ՀՀ կառավարության 26/05/2006թ.-ի թիվ 825-Ն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ (հիվանդություններով) Հրաչյա Գևորգյանը չի տառապել: Հ.Գևորգյանի

առողջական

վիճակի

կտրուկ

վատացումը

հնարավոր

է

պայմանավորված լիներ ինչպես 2-րդ աստիճանի սուր շնչական անբավարարությամբ, այնպես էլ չի բացառվում առաջանար մեթադոնային բուժման ծրագրով բուժական դեղաչափեր ստանալուն զուգահեռ 25.02.2015թ-ին այլ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ

նյութերի

և/կամ

հակացուցված

այլ

դեղամիջոցների

որոշակի

չափաքանակների առանց բժշկի նշանակման օգտագործելու հետևանքովե11։

17. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2017 թվականի նոյեմբերի 30ի որոշումը քննիչը պատճառաբանել է հետևյալ կերպ. ((...) Սմբատ Բուլղադարյանի,

11

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

13

Նոնա Օհանյանի և Արմեն Ղուկասյանի կողմից մեթադոն տեսակի դեղի հետ հակացուցված այլ դեղորայք տալու միջոցով Հրաչյա Գևորգյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ բացի գործի ելքով շահագրգռված անձանց՝ վերջինիս և Նախշուն Ենգիբարյանի կողմից ցուցմունքներով հայտնած ենթադրություններից, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել:

(...) [Գ]ործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում չեն հաստատվել (...) Հրաչյա Գևորգյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերջինիս հայտնած կասկածները, իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի

18-րդ

հոդվածի`

հանցանք

գործելու

մեջ

անձի

մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: Փաստորեն, Հրաչյա Գևորգյանի

և

Նախշուն

Ենգիբարյանի

հայտնած

հանգամանքներն

իրենցից

ներկայացնում են կասկած, որոնք կատարված նախաքննությամբ չեն փարատվել, ավելին՝ հարցաքննություններով և փորձաքննություններով հերքվել են (...): (...) [Հ]արկ է արձանագրել, որ որևէ տվյալներ չկան, որոնք կվկայեն, որ Հրաչյա Գևորգյանի առողջությանը պատճառված վնասն առաջացել է (Արմենիաե ՀԲԿ-ի կամ ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ի բուժաշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով (...)ե12: 17.1. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2017 թվականի նոյեմբերի 30-ի

երկրորդ

որոշումը

պատճառաբանվել

է

հետևյալ

կերպ.

((...) Վարույթն

իրականացնող մարմինը փաստում է, որ որևէ տվյալներ չկան, որոնք կվկայեն, որ Հրաչյա Գևորգյանի մահը վրա է հասել ՀՀ ԱՆ (Արմավիրե ՔԿՀ-ի, ՀՀ ԱՆ (Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ի կամ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչե ԲԿ-ի բուժաշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

12

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

14

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք չեն բերվել նաև այնպիսի տվյալներ, որոնք կմատնանշեն

ՀՀ

ԱՆ

(Արմավիրե

և

(Դատապարտյալների

հիվանդանոցե

քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց, այդ թվում` բժշկական սպասարկման

բաժնի

աշխատակիցների

կողմից

ծառայողական

պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև պաշտոնեական անփութություն ցուցաբերելու մասին: (...)

Անդրադառնալով

Հրաչյա

Գևորգյանի

մոտ

22.02.2016թ-ին

ախտորոշված

(Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված ակինետո-ռիգիդային համախտանիշով, դիզարթրիա՝ հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումովե հիվանդության հայտնաբերումից հետո ՀՀ ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ-ի և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի և ՀՀ ԱՆ բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատակիցների գործողություններին, վարույթն իրականացնող մարմինը փաստում է, որ հիշյալ ախտորոշումից հետո Հրաչյա Գևորգյանը զննվել է բժիշկ-մասնագետների

կողմից,

հետազոտությունների,

ներկայացվել

ենթարկվել

է

ՀՀ

ԱՆ

լաբորատոր-գործիքային

բժշկական

աշխատանքային

հանձնաժողովի կոնսիլիումին, որոնց արդյունքում հերքվել է նրա մոտ վերը նշված ախտորոշման առկայությունը, որից հետո ԲԱՀ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հրաչյա Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ առկա չեն: Բացի այդ Հրաչյա Գևորգյանի մոտ հիշյալ ախտորոշումը հերքվել է Գուրգեն Հովհաննիսյանի ցուցմունքով, որ վերջինս հիշյալ հիվանդությամբ չի տառապել, թիվ 183/հձ եզրակացությամբ (...), հետևաբար՝ ՀՀ

ԱՆ (Նուբարաշենե ՔԿՀ-ի, ՀՀ ԱՆ

քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի և ՀՀ ԱՆ բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատակիցների արարքներում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հանցակազմըե13:

17.2. Նախաքննության մարմնի՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշման համաձայն` ((...) [Կ]ատարված նախաքնության

13

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

15

ընթացքում հարցաքննվել են հնարավոր բոլոր այն անձինք, ովքեր կարող էին տեղեկություններ ունենալ Հրաչյա Գևորգյանի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքների մասին: Նրանք ցուցմունքներով հերքել են Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրված լինելու հանգամանքը, ավելին` հայտնել են, որ նա մարմնական վնասվածքներ է ստացել իր իսկ գործողությունների արդյունքում: Փորձագետը չի բացառել Հրաչյա Գևորգյանի կողմից մահճակալից վայր ընկնելու պայմաններում նշված վնասվածքների ստացման հնարավորությունը, նրա դրսևորած վարքագիծը ենթադրությունների տեղիք է տալիս, որ նա կարող էր իրեն վնասել,

օպերատիվ-հետախուզական

միջոցառումներով

Հրաչյա

Գևորգյանի

նկատմամբ բռնություն գործադրված լինելու մասին որևէ տեղեկություն չի ստացվել: Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմինը փաստում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցները հանդիսանում են գործի ելքով շահագրգիռ անձիք և նրանց ցուցմունքները, առանց օբյեկտիվ այլ ապացույցների, չեն կարող բավարար համարվել Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրված չլինելու փաստը հաստատված համարելու առումով, հետևաբար գտնում եմ, որ քրեական գործով վարույթը ենթակա է կասեցման՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով (...)ե14:

18. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ արձանագրել

է

հետևյալը.

((…)

[Ս]ույն

գործի

նախաքննության

ընթացքում

իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, մասնավորպես՝ հարցաքննվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ, բժիշկներ, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, ինչպես նաև մի քանի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, բացի այդ, բազմիցս երկարացվել է նախաքննության ժամկետը գործի արդյունավետ քննությունն ապահովելու համար: Դատարանն արձանագրում է, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից իրականացված քննության արդյունքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալների համակցություն, որոնք թույլ կտային քրեական հետապնդում իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ որոշումներ են

14

կայացվել

քրեական

հետապնդում

Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:

չիրականացնելու

մասին:

Վարույթն

16

իրականացնող մարմինը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ կայացնելիս

հիմք

է

ընդունել

դատաբժշկական

փորձաքննությունների

եզրակացությունները, որոնց արդյունքներից հնարավոր չէ հետևության գալ հակառակի վերաբերյալ:

(…)

Այսպիսով՝ նախաքննության մարմինը ձեռք չի բերել որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր, որ սույն գործով տուժողին բժշկական օգնություն ցուցաբերելիս, ինչպես նաև բուժսպասարկում իրականացնելիս բուժանձնակազմի կողմից չեն կատարվել իրենց մասնագիտական պարտականությունները կամ ոչ պատշաճ են դրանք իրականացվել, որն էլ հանգեցրել է Հ.Գևորգյանի մահվան: Իր հերթին, նախաքննության մարմինը տուժողի մահվան կապակցությամբ իրականացրել է արդյունավետ քննություն:

(…)

Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու մասին որոշմանը, ապա դատարանն արձանագրում է, որ այն գործի ելքը որոշող վերջնական ակտ չէ և դատարանի կողմից դրա վերացումը կոնկրետ դեպքում կկրի ձևական բնույթ, քանի որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում այն կարող է վերսկսվել ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի որոշմամբ (…)ե15:

19. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ փաստել է, որ ((…)

Դատարանի

որոշումն

օրինական

է,

հիմնավորված

և

պատճառաբանված,

նախաքննական մարմինն իրավաչափ որոշումներ է կայացրել թիվ 57200117 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, որի հետևանքով դիմող Ն.Ենգիբարյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել, դիմողի ներկայացուցչի բողոքը քննության առնելիս Դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի (…)ե16:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

15

16

Տե՛ս թիվ ԵԴ/0016/11/18 քրեական գործի նյութերը, էջեր 51-56: Տե՛ս թիվ ԵԴ/0016/11/18 քրեական գործի նյութերը, էջեր 111-141:

17

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

20. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ (Քրեական հետապնդում չիրականացնելու մասինե վերտառությամբ երկու որոշումները և (Քրեական գործով վարույթը կասեցնելու մասինե որոշումն անհիմն են, դրանցում տեղ գտած քննիչի եզրահանգումները կամայական են և Հ.Գևորգյանին տևաբար պատշաճ բուժօգնություն չտրամադրելու, ինչպես նաև նրա առողջությանը վնաս պատճառող գործողություններ կատարելու փաստերով

մեղավոր

անձանց

քրեական

պատասխանատվության

չենթարկելու

նպատակ են հետապնդում:

Բողոքաբերը,

շարադրելով

և

վերլուծելով

սույն

գործի

փաստական

հանգամանքները, գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը պետության բացառիկ հոգածության ներքո գտնվող անձին անհրաժեշտ տեսակի, ծավալի և բնույթի բժշկական օգնություն չտրամադրելու, նրան հասցված մարմնական վնասվածքների, ինչպես նաև վերջինիս մահվան կապակցությամբ արդյունավետ և պատշաճ քննություն չի կատարել: Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանների դատական ակտերը ևս անհիմն

են

և

չպատճառաբանված,

դրանցով

թույլ

են

տրվել

նյութական

և

դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 58-րդ, 80-րդ հոդվածները, ինչպես նաև վկայակոչելով տուժողի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք

միջազգային-իրավական

ակտեր,

Մարդու

իրավունքների

եվրոպական

դատարանի (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) և Վճռաբեկ դատարանի արտահայտած

իրավական

դիրքորոշումներ,

եզրահանգել

է,

որ

ստորադաս

դատարանները բողոքը մերժելու մասին որոշումներ կայացնելով փաստացի անտեսել են տուժողի իրավունքները:

21. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը,

թվականի

նոյեմբերի

30-ի

(Քրեական

հետապնդում

վերացնել քննիչի՝ 2017

չիրականացնելու

մասինե

վերտառությամբ երկու որոշումները և (Քրեական գործով վարույթը կասեցնելու մասինե որոշումն ու ճանաչել (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների

18

պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայիե 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման փաստերով մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով արդյունավետ և պատշաճ քննություն իրականացնելուց հրաժարվելու փաստը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գևորգյանի

մահվան

փաստի

առթիվ

իրականացված

քննությունը

եղել

է

արդյունավետ:

23. ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն՝ (Յուրաքանչյուր ոք ունի

կյանքի իրավունք (…)ե:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է

օրենքով: (…)ե:

24. Մեջբերված սահմանադրական և կոնվենցիոն նորմերով ամրագրված է կյանքի իրավունքը` որպես անձի հիմնարար իրավունք:

24.1. Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նորմին, այն մեկնաբանել է որպես այդ դրույթի նյութաիրավական կողմի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմ` հաշվի առնելով այս իրավունքի հիմնարար բնույթը17:

25. Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի ընթացակարգային բաղադրիչի

արդյունավետ

քննության

մասով

Եվրոպական

դատարանն

իր

դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ դիտավորյալ, անօրինական ոտնձգություններից, այլ նաև սահմանում է, որ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ McCann and Others v. The United Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82, Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106: 17

19

պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն18: Կյանքի իրավունքի պատշպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է բոլոր դեպքերում՝ սպանության կամ կասկած հարուցող մահվան դեպքերում՝ անկախ նրանից, թե հանցանք կատարած անձինք անհատներ են, թե պետական մարմիններ կամ անհայտ անձինք19: Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջն է, որ իրավասու մարմինները գործեն պատշաճ ջանասիրությամբ ու արագությամբ և պարտավոր լինեն նախաձեռնել քննություն, որն ի վիճակի է նախ որոշակիացնել այն հանգամանքները, որոնցում դեպքը տեղի է ունեցել և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, երկրորդ`

բացահայտել

դրանում

ներգրավված

պետական

պաշտոնյաներին

և

մարմիններին20:

25.1. Քննությունն արդյունավետ կարող է համար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԴ/0016/11/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել