Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1423 օգոստոսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 օգոստոսի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

23 օգոստոսի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Կարեն Մեժլումյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Կարեն Մեժլումյանը 01.08.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ վարչական

իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին։

Կարեն Մեժլումյանը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 01.08.2012թ.։ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 2012 թվականի հունվարի 25-ին, սակայն դիմողն այն ստացել է 14.02.2012թ., հետևաբար պահպանվել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը։

Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա

սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի

իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Քաղաքացի Կարեն Մեժլումյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու

վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

23 օգոստոսի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 օգոստոսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել