Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-398-Ն11 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11 - ին «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Օզոնային շերտի պահպանության մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գազեր» բառից հետո լրացնել «կամ դրանք պարունակող խառնուրդներ» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-15-րդ կետերով. «12) հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարանից, օդորակիչից, ջերմային պոմպերից և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներից) կարգավորվող նյութի կորուստը տարեկան երեք գրամից ավելի. 13) հոսակորուստի դիտանցում՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվող գործընթաց, որը ենթադրում է սահմանված դեպքերում և ժամանակահատվածում իրենց կողմից շահագործվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգերում հոսակորուստների հայտնաբերման նպատակով ստուգում և արձանագրում համապատասխան գրանցամատյանում. 14) ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ՝ արդեն իսկ օգտագործված, սակայն նոր նյութերի բնութագրերին համարժեք վերամշակված սառնագենտ, որի մասին վկայում է որակի հավաստագիրը․ 15) հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներ (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ), որոնցում այդ նյութերի պարունակությունը երեք և ավելի կիլոգրամ է:»: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «8) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգի, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգի և ձևի հաստատումը:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով. «4) կարգավորվող նյութերի ներմուծումը միանգամյա օգտագործման տարաներով, բացառությամբ լաբորատոր նպատակներով ներմուծման դեպքերի. 5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: Ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութերը կարող են ներմուծվել 2039 թվականը ներառյալ:»: Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին են ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ձևի:».

2) 10-րդ մասի «նաև» բառը փոխարինել «բացառապես» բառով։ Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով. « Հոդված 8.1. Հոսակորուստների նկատմամբ հսկողությունը 1. Այն իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտները, պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում և սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պարտավոր են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում լիազոր պետական մարմինն այդ մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»: Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ միանգամյա օգտագործման տարաներով ներմուծման դեպքի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարվող լրացումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում 2024 թվականից անհատական չափաքանակի տրամադրման հայտերի ներկայացմամբ ծագող հասարակական հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկումից հետո: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-398-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-398-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.12.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2024 Հիմնական ակտ 11.12.2023, ՀՕ-398-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.11.2006, ՀՕ-218-Ն 27.11.2006, ՀՕ-218-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.02.2024, N 136-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-398-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-398-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել