Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 62 — Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 62AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 62 — Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 62. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը 1. Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնայի

Ամբողջ Տեքստ

Հոդված 62. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը 1. Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում : Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն էլեկտրոնային եղանակով քվեարկողների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

2. Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։ (62-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել