ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 25 — Ընտրական գրավը 1.
Ամփոփում
Հոդված 25. Ընտրական գրավը 1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ: 2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է` 1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու, 2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում՝ ընտրություններին
Ամբողջ Տեքստ
Հոդված 25. Ընտրական գրավը 1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:
2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է` 1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու, 2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 2 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, 3) մինչև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու, 4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու, ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքերում կամ 5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:
3. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում: (25-րդ հոդվածը խմբ.
07.05.21 ՀՕ-202-Ն , լրաց.
05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
