ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 17 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «393-րդ» բառից հետո լրացնել «, 393.1-ին» բառով: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 393.1-ին հոդվածով. « Հոդված 393.1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը 1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) կազմակերպված խմբի կողմից, 2) պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. սեպտեմբերի 28 Երևան ՀՕ-425-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-425-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.10.2020-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.09.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.09.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.10.2020 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 17.09.2020, ՀՕ-425-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-425-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
