ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 836 — Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու և պահատվության ժամանակ 1.
Ամփոփում
Հոդված 836. Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու և պահատվության ժամանակ 1. Ապրանքային պահեստն ապրանքն ի պահ ընդունելիս պարտավոր է իր հաշվին զննել ապրանքները ու որոշել դրանց քանակը (միավորների կամ ապրանքների տեղերի թիվը կամ չափը, քաշը, ծավալը) և արտաքին վիճակը, եթե այլ բան նախատեսված չէ պահեստային պահատվության պայմանագրով: 2. Ապրանքային պահեստը պարտավոր է պահատվության ժամանակ ապրանքատիրոջը հնարավորություն ընձեռել զննելու
Ամբողջ Տեքստ
Հոդված 836. Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու և պահատվության ժամանակ 1. Ապրանքային պահեստն ապրանքն ի պահ ընդունելիս պարտավոր է իր հաշվին զննել ապրանքները ու որոշել դրանց քանակը (միավորների կամ ապրանքների տեղերի թիվը կամ չափը, քաշը, ծավալը) և արտաքին վիճակը, եթե այլ բան նախատեսված չէ պահեստային պահատվության պայմանագրով:
2. Ապրանքային պահեստը պարտավոր է պահատվության ժամանակ ապրանքատիրոջը հնարավորություն ընձեռել զննելու ապրանքները կամ դրանց նմուշները, իսկ եթե պահատվությունն իրականացվում է դիմազրկմամբ, ստուգանմուշներ վերցնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
