ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Սույն օրենքն ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 ՀՀ օրենքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային Ժ ողովի կողմից` Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով 27 մայիսի 1997 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժ ողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1. 4 հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Օրենքի նախագծի քվեարկությունը դռնփակ նիստում արգելվում է»:
2. 12 հոդվածն առաջին մասից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Հերթական եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 17.30-ից մինչև ժամը 18.00 պատգամավորներն ըստ հերթագրման հաջորդականության կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նախագահողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպե»:
3. 16 հոդվածի. ա) չորրորդ մասը «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» կետով` «գ) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նման որոշում է ընդունել»: Այդ կապակցությամբ նախկին «գ» կետը համարել «դ» կետ, բ) հինգերորդ մասում «որոնք» բառից հետո լրացնել «անհարգելի» բառը:
4. 29 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում»:
5. 31 հոդվածի. ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Առնվազն 10 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խումբ», բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Յուրաքանչյուր պատգամավոր կարող է լինել միայն մեկ խմբակցության կամ խմբի անդամ», գ) երրորդ մասում «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով, իսկ վերջին նախադասությունը հանել, դ) վեցերորդ մասում «15» թիվը փոխարինել «10» թվով, ե) վեցերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս` «Խմբի համալրումը կատարվում է պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա` խմբի որոշմամբ»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 7 հունիսի 1997 թ. ՀՕ-115 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-115 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.1997-12.04.2002) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.06.21/14 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.05.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.06.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.1997 Ուժը կորցրել է 12.04.2002 Հիմնական ակտ 27.05.1997, ՀՕ-115 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.11.1995, ՀՕ-15 06.11.1995, ՀՕ-15 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 20.02.2002, ՀՕ-308 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մայիսի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-115
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
