Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Ստորագրությունների վավերականության հաստատումը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Ստորագրությունների վավերականության հաստատումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը 1. Սույն օրենքով սահմանված ժամկետում սույն օրենքով պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում ոչ ուշ, քան սույն օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15-րդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել

Ամբողջ Տեքստ

Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը 1. Սույն օրենքով սահմանված ժամկետում սույն օրենքով պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում ոչ ուշ, քան սույն օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15-րդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգելուց հետո որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են սույն օրենքով պահանջվող քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով: Եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձևով, ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:

6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը քաղաքացիական նախաձեռնության խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:

7. Ստորագրությունների վավերականության հաստատման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 20-րդ մասով, սույն հոդվածի 7-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Գ Լ ՈՒ Խ 4 ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել