ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 209 — Քննչական գործողությունների կատարման հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 209. Քննչական գործողությունների կատարման հիմքերը 1. Քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց: 2. Բացառապես քննիչի որոշման հիման վրա են կատարվում՝ 1) դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը. 2) արտաշիրմումը. 3) խուզարկությունը, բացառությամբ բնակարանի խուզարկության, թվային խուզարկության և
Ամբողջ Տեքստ
Հոդված 209. Քննչական գործողությունների կատարման հիմքերը 1. Քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց:
2. Բացառապես քննիչի որոշման հիման վրա են կատարվում՝ 1) դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը. 2) արտաշիրմումը. 3) խուզարկությունը, բացառությամբ բնակարանի խուզարկության, թվային խուզարկության և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` անձնական խուզարկության. 4) առգրավումը, բացառությամբ բնակարանում կատարվող առգրավման, նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավման, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավման, բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավման. 5) քննումը:
3. Բացառապես դատախազի թույլտվությամբ են կատարվում՝ 1) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը. 2) պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը:
4. Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝ 1) բնակարանում խուզարկությունը և առգրավումը. 2) դեպքի վայր չհանդիսացող բնակարանում զննումը և դեպքի վայր հանդիսացող բնակարանում հետագա զննումը. 3) թվային խուզարկությունը. 4) նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը. 5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը. 6) էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավումը. 7) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը։ (209-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց.
24.10.24 ՀՕ-393-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
