ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-409-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում` 1) առաջին պարբերությունը «ծառայության» բառից հետո լրացնել «և քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն)» բառերով. 2) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.»: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը և 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մասով» բառից հետո լրացնել «և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով» բառերով: Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում և 16-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով: Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային պաշտոնային դրույքաչափի արտադրյալն է:»: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.
2) 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ մասերով. «3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով: 3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող անձը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:»: Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով. «1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում` մինչև պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «մեկ կիսամյակ և ավելի» բառերը փոխարինել «առնվազն վեց`» բառերով: Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում` 1) վերջին մասի «2» թիվը փոխարինել «3» թվով.
2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) տարերային աղետի հետևանքով քաղաքացիական ծառայողին վնաս պատճառելու,».
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) քաղաքացիական ծառայողի ամուսնության (ներառյալ` փաստական) դեպքերում:»: Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը «ռեզերվում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում» բառերով: Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով. « Հոդված 17.1. Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-182-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-182-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.11.2009-01.07.2014) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1204 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.10.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.10.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.11.2009 Ուժը կորցրել է 01.07.2014 Հիմնական ակտ 07.10.2009, ՀՕ-182-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-409-Ն 03.07.2002, ՀՕ-409-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-182-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
