Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գրիգորյան — ԵԴ/0052/12/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ԵԴ/0052/12/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0052/12/2210 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 171. Ժամկետների հաշվումը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ալիկ Աշոտի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով և դատապարտվել մահապատժի՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2001 թվականի հունվարի 16-ի դատավճռով վերը նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2001 թվականի մարտի 23-ի որոշմամ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ . Գասպար յան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում, նախագահող դատավոր` Մ . Արղամանյան ԵԴ /00 52 /1 2 /2 2 ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ. Թ ադևոսյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Ա. Պ ողոսյանի Ս. Օ հանյանի

10 հոկտեմբերի 2023 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Ալիկ Աշոտի Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ալիկ Աշոտի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով և դատապարտվել մահապատժի՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2001 թվականի հունվարի 16-ի դատավճռով վերը նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2001 թվականի մարտի 23-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2001 թվականի հունվարի 16-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման: ՀՀ Նախագահի՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով Ա.Գրիգորյանին ներում է շնորհվել և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ա.Գրիգորյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի և 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են 2003 թվականի ապրիլին 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 15-րդ կետերին և պատիժ է սահմանվել ցմահ ազատազրկումը: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 2011 թվականի օգոստոսի 19-ին դատապարտյալ Ա.Գրիգորյանը դիմել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերանայել իր նկատմամբ կայացված դատավճիռը: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 15-րդ կետերով մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներին: Մնացած մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 20-ի որոշումը փոփոխվել է և Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին մեղսագրված հանցանքների որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 15-րդ կետերից համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերին: Մնացած մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդությունը մերժվել է: 2022 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ա.Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան ( այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան ) ՝ դատապարտյալ Ա.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը մերժվել է: 3.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 202 3 թվականի մարտի 27-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: 4 . Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյան ը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 202 3 թվականի հունիսի 5 -ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 27- ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, որի արդյունքում Ա.Գրիգորյանն անհիմն կերպով զրկվել է իր շահերը դատական կարգով պաշտպանելու և իր նկատմամբ կայացված դատական ակտը վերադաս դատարան վիճարկելու իրավունքից ։ 5.1. Բողոքաբերը նշել է, որ դ ատարանը, սույն գործի նկատմամբ ճիշտ չի կիրառել քրեադատավարական օրենքը, ղեկավարվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ և 391-րդ հոդվածներով։ Դատարանը կիրառել է հատուկ վերանայման բողոքի համար օրենսդրությամբ սահմանված բողոքարկման ժամկետները, որն օրինական չէ։ Մասնավորապես, ըստ բ ողոքաբերի՝ դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389- րդ հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այն դատական ակտերի շարքում, որոնց վերաբերյալ կարող է ներկայացվել հատուկ վերանայման բողոք, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ չեն կարող կիրառվել հատուկ վերանայման բողոքի քննության համար սահմանված կարգավորումները: Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված բողոքարկման ժամկետները բացառապես վերաբերում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ բաժնի 9-րդ գլխով սահմանված դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքներին և որևէ առնչություն չունեն սույն գործին, քանի որ այս դեպքում բողոքարկվել է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին վերաբերող դատական ակտ։ Դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները սահմանված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 5-րդ բաժնի 25-րդ գլխում, ուստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կիրառել է սխալ դրույթ։

5.2. Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասում հստակ արձանագրել է, որ ո րոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալուց հետո մեկամսյա ժամկետում: Վերոգրյալի հիման վրա, վերաքննության կարգով բողոքը ներկայացվել է որոշումը ստանալուց հետո մեկամսյա ռեժիմով։ Ինչ վերաբերում է ներկայացված բողոքի վերնագրին, ըստ բողոքաբերի՝ դա, տեխնիկական վրիպակ է և չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ քրեական դատարանի համար` ներկայացված բողոքն առանց քննության թողնելու կամ ներկայացված բողոքը հատուկ վերանայման բողոքի կարգավորումների շրջանակներում քննության առնելու համար։ 6 . Վերոգրյալի հիման վրա , բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատական ակտը և վարույթը փոխանցել նույն դատարան` ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու համար։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը՝ 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. « (...) Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալուց հետո մեկամսյա ժամկետում» 1 :

7.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 2 -ի որոշումը Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյան ը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին 2 ։ 7.2. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ LO108542729AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2023 թվականի մարտի 15-ին 3 : 7.3 ․ Սույն գործի նյութերի համաձայն՝ Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի՝ հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին 4 ։

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ «(…) « [Վ] երաքննիչ դատարանը փաստում է, որ պաշտպան Մ.Սողոմոնյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 2-ի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին, ինչը հաստատվում է գործում առկա փոստային ծանուցագրի ստացականով, իսկ նրա կողմից բերված հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին (փոստային առաքման ծառայությանն է հանձվել 2023 թվականի մարտի 15-ին)։ Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 2-ի որոշումը ստանալով 2023 թվականի մարտի 2-ին, պաշտպանի կողմից վերանայման բողոք ներկայացնելու տասնօրյա ժամկետը լրացել է 2023թ-ի մարտի 13-ին, ուստի նրա կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (․․․)» 5 ։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։

10. ՀՀ Սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` « Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք » ։ ՀՀ Սահմանադրության 63- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` « Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի , հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք » ։ ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»: 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում » : Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները»։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված « ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին » ՀՕ-582-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « 1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով: (…) Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները»: Նույն օրենքի 7-րդ հոդվածի՝ համաձայն՝ «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բողոքարկման կանոնները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի վրա»: « ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին » ՀՕ-582-Ն ՀՀ օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 7-ին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխում զետեղված 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « 1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում » :

11. Նախորդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված և 2023 թվականի հունվարի 7-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հատուկ վերանայման ընթացակարգով, համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում : Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել 2023 թվականի փետրվարի 2-ին, ուստի, դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացնել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված պատճառաբանությունները հիմնազուրկ են:

12. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է արձանագրել, որ ա րդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում 6 ՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին , որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը 7 ։

13. ՀՀ Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման 8 :

14. ՀՀ Վճռաբեկ դատարանը «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով վերահաստատելով և զարգացնելով Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է՝ «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման (…)» 9 :

15. Մեջբերված սահմանադրական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարան ը կրկնում է , որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում , քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից ։ Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք ։ Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ , այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով ։ 16 ․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետ 10 , - Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման պատճենը Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյան ը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին 11 , - Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ին 12 , - Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի՝ հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին 13 , - Վերաքննիչ դատարանը 2023 թ վականի մարտի 27- ի որոշմամբ պաշտպան Մ.Սողոմոնյ անի բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով , որ որոշման բողոքարկման ժամկետն ավարտվել է 2023 թվականի մարտի 13- ին ` ժամը 24:00- ին , մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ին 14 :

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև դատական ակտերի կատարման փուլում՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումների համար օրենքը հստակ սահմանում է բողոքարկման տասնօրյա ժամկետ , սակայն Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ, կարող էր պաշտպանական կողմին հանգեցնել տարընկալման՝ բողոքարկման ժամկետի ավարտի վերաբերյալ:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը , Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի մարտի 2-ին ստացած լինելու պարագայում, ղեկավարվելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ բողոքարկման մեկամսյա ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացրել է՝ 2023 թվականի մարտի 15-ին: Հետևաբար պաշտպանի կողմից պահպանվել է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետը: 18.1. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյան ի ներկայացրած բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետի սխալ արձանագրման հանգամանքը, որի արդյունքում խախտվել է կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքը , սահմանափակվել է Ա ռաջին ատյանի դատարանի դատական ակտը օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն ։ Ուստի, Ա . Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյան ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ : 1 9 . Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը , դատական ակտ կայացնելիս , թույլ է տվել քրեադատավարական օրենքի ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում , որն իր բնույթով էական է , քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը , համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի , հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 202 3 թվականի մարտի 27-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար 15 ։ Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան եզրակացության : Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Ալիկ Աշոտի Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ___________________ 1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 251: 2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 258: 3 Տե'ս, www.haypost.am : 4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-11: 5 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-19: 6 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշումը։ 7 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշման 16-րդ կետը: 8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը: 9 Տե'ս Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի՝ « Արդշինինվեստբանկ » ՓԲԸ -ի գործով թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը: 10 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը: 11 Տե'ս սույն որոշման 7.1-րդ կետը: 12 Տե'ս սույն որոշման 7.2-րդ կետը: 13 Տե'ս սույն որոշման 7.3-րդ կետը: 14 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը: 15 Տե՛ս, mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները: Նախագահող` Լ. Թ ադևոսյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Ա. Պ ողոսյան Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0052/12/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել