«ԲՈՒՐԳ» ՓԲԸ ՏՆՕՐԵՆ ԷԴԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 16 օգոստոսի 2006թ. ՍԴԴԿՈ - | «ԲՈՒՐԳ» ՓԲԸ ՏՆՕՐԵՆ ԷԴԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄ
«ԲՈՒՐԳ» ՓԲԸ ՏՆՕՐԵՆ ԷԴԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան
16 օգոստոսի 2006թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ. Պողոսյան
Անդամներ` Կ. Բալայան
Հ. Նազարյան
Քննության առնելով «Բուրգ» ՓԲԸ տնօրեն Էդիկ Առաքելյանի 2006թ. հուլիսի 25-ին ՀՀ
սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը
ՊԱՐԶԵՑ
1. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և 42.1 հոդվածի դրույթներին համապատասխան «Բուրգ» ՓԲԸ-ի տնօրեն Էդիկ Առաքելյանը սահանադրական դատարան է դիմել 25.07.2006թ.: Դիմումատուի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմքն առաջացել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.05.2006թ. կայացրած՝ հայցը մասնակի բավարարելու վերաբերյալ վճռով և ՀՀ վճռաբեկ
դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի՝ վերոնշյալ դատարանի
հիշյալ վճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ 30.06.2006թ. կայացրած որոշմամբ:
2. Դիմումատուն խնդրում է պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ՝ ՔՕ/
207-րդ և 209-րդ հոդվածների կիրառման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության
5-րդ հոդվածի 2-րդ մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին և 33.1 հոդվածի 1-ին մասին։
3. Ըստ դիմումատուի ներկայացրած նյութերի, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի
առաջին ատյանի դատարանը, 13.02.2006թ. քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի
Գևորգ Աֆանդյանի ընդդեմ «Բուրգ» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային 1
ստորաբաժանման, երրորդ անձ Արման Ամիրաղյանի՝ Երևանի քաղաքապետի որոշումը,
վարձակալության պայմանագիրը, վարձակալության իրավունքի գրանցման վկայականը
մասնակի անվավեր ճանաչելու, շենքի տակ գտնվող հողամասի և դրա օգտագործման համար անհրաժեշտ տարածքի նկատմամբ սեփականության, իսկ հողամասի կեսի նկատմամբ վարձակալության իրավունքները ճանաչելու պահանջների մասին, հայցը բավարարել է
մասնակի։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, 15.05.2006թ. պատասխանողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով վերոնշյալ քաղաքացիական գործը, նույնպես հայցը բավարարել է մասնակիորեն։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը, 30.06.2006թ. քննության առնելով վճռաբեկ բողոքը, որոշել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.05.2006թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման։
4. Դիմումատուն, շրջանցելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, հիմնավորում է իր նկատմամբ կիրառված օրենքների դրույթների կիրառման սահմանադրականությունը, այսինքն՝ ընդհանուր իրավասության դատական ակտերի օրինականությունը։ Մինչդեռ, ՍԴ լիազորությունների շրջանակներից դուրս են օրենքի դրույթի կիրառման սահմանադրականության հարցի որոշմանն ուղված դիմումները, որը սույն դիմումի շրջանակներում նույնն է, թե լուծել ընդհանուր իրավասության դատական ակտի սահմանադրականությունը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը», իսկ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի
69-րդ հոդվածի 4-րդ մասի «Անհատական դիմումը պետք է հղում պարունակի օրենքի այն
դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է...»:
ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում օգտագործված «կիրառված» արտահայտությունը նշանակում է վճռի բովանդակության մեջ կիրառված օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, այլ ոչ թե օրենքի կիրառման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և
69-րդ հոդվածի 7-րդ մասով՝ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
2
ՈՐՈՇԵՑ
1 «Բուրգ» ՓԲԸ տնօրեն Է. Առաքելյանի դիմումի քննության ընդունումը մերժել։
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ
մասերի համաձայն դատական կազմի որոշումն ընդունվել է Սահմանադրական դատարանի անունից։
Նախագահող
Mous
ՍԴԴԿՈ-
16 օգոստոսի 2006թ.
3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 օգոստոսի, 2006 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
