ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 91 — Ազդագիրը 1.
Ամփոփում
Հոդված 91. Ազդագիրը 1. Ֆոնդի, բացառությամբ բաց ֆոնդի, ազդագրի կառուցվածքի, կիրառելիության ժամկետի, գրանցման, հրապարակման և ազդագրի հետ կապված այլ իրավահարաբերությունների վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները: Ֆոնդի թողարկած արժեթղթերի ազդագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: 2. Բաց ֆոնդերի կանոննե
Ամբողջ Տեքստ
Հոդված 91. Ազդագիրը 1. Ֆոնդի, բացառությամբ բաց ֆոնդի, ազդագրի կառուցվածքի, կիրառելիության ժամկետի, գրանցման, հրապարակման և ազդագրի հետ կապված այլ իրավահարաբերությունների վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները: Ֆոնդի թողարկած արժեթղթերի ազդագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
2. Բաց ֆոնդերի կանոնները (կանոնադրությունը) դիտվում են որպես ազդագիր, որի վրա չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթները: Բաց ֆոնդի կառավարիչը պարտավոր է ապահովել ֆոնդի կանոնների (կանոնադրության) մշտապես մատչելիությունը ներդրողների համար: Սույն մասով նախատեսված ֆոնդի կանոնների (կանոնադրության) մատչելիության ապահովման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ֆոնդի կանոնների (կանոնադրության) հրապարակմանը վերաբերող պահանջներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
